Այս մասին քիչ առաջ լրատվամիջոցներին տեղեկացրեց Շիրակի նորանշանակ դատախազ Կարեն Շահբազյանը:
«Նախաքննության ընթացքում արդեն իսկ ապացույցներ էին ձեռք բերվել, որ հանցագործությունը կատարել էր Վահե Անդրանիկի Ղուկասյանը: Ձեռնարկված միջոցառումներով նա այսօր հայտաբերվել, ներկայացել է ոստիկանության բաժին և ձերբակալվել է:Վահե Ղուկասյանի մարմնում նույնպես կան վնասվածքներ, էս պահին պարզվում է դրանց բնույթը: Վահե Ղուկասյանը խոստովանել է իր կողմից կատարված արարքը: Ձեռնարկված միջոցառումներով նա կամովին ներկայացել է»,-հայտնեց դատախազը:
Կարեն Շահբազյանի տեղեկացմամբ՝ դատաբժշկական փորձաքննություն է նշանակված՝ պարզելու, թե ի՞նչ տեսակի վնասվածքներ է ստացել Վահե Ղուկասյանը` հրազենայի՞ն, թե՞ այլ տեսակի: Իսկ Վարդան Ղուկասյանի մյուս եղբորորդու` Նիկոլայի հետ կապված, դատախազը տեղեկացրեց, որ նա ոչ թե ձերբակալված է , այլ բերման է ենթարկվել, և նախաքննությունը կպարզի նա ներկա գտնվե՞լ է հանցագործության վայրում: Լրագրողների այն հարցին՝ ստացվեց, որ Կոլյա Ղուկասյանը անմե՞ղ է, դատախազն ասաց. «Դա կպարզի նախաքննությունը, մենք հիմա մեղավորության մասին չենք խոսում, էս պահին ունենք ձերբակալված մեկ անձ, երբ որ մեղավորության համար անհրաժեշտ ապացույցները ձեռք կբերվեն, կառաջադրվի մեղադրանք: Կոլյա Ղուկասյանը հայտնաբերվել է սահմանային կետը հատելիս, բերման է ենթարկվել, և նաև նրա այդ փորձը՝ դեպքից անմիջապես հետո հանրապետությունից անմիջապես դուրս գալու, նույնպես նախաքննության քննարկման առարկա է դառնում. ի՞նչ նպատակով էր մարդը փորձում դեպքից հետո դուրս գալ հանրապետությունից: Ապացույցների ձեռք բերման ընթացքում նոր միայն արարքին կտրվի գնահատական»:
Դատախազը մասնակիցների թվի քանակի հետ կապված ասաց, որ կան բազմաթիվ վարկածներ, սակայն դա կպարզի նախաքննությունը, բոլոր անձանց ցուցմունքները ստուգման են ենթարկվելու: Գյումրու նախկին քաղաքապետի ու նրա մերձավորների երեկ երեկոյան ոստիկանություն բերման ենթարկելու հետ կապված էլ, Կարեն Շահբազյանը տեղեկացրեց, որ նրանք հարցաքննվել են դեպքի առնչությամբ, և ոչ միայն Վարդան Ղուկասյանը, նրա որդին կամ կողմնակիցները , այլեւ բազմաթիվ անձինք, այդ թվում նաև տուժած կողմը: «Պետք չէ հարցերը ենթատեքստերով ուղղել Ղուկասյանների ընտանիք, ունենք կատարված հանցագործության դեպք՝ անկախ նրանից ով է կատարողը: Ինձ համար և իրավապահ մարմինների համար կա կատարված առանձնապես ծանր հանցագործություն` անկախ նրանից, թե կատարողներն ովքեր են: Պետք չէ եղանակ ստեղծել, և ազգաբնակչության մոտ ստեղծված իրավիճակը անհրաժեշտ է փարատել, որ Ղուկասյաններն են կատարողը, Պողոսյաններն են կատարողը և այլն, և այլն: Ունենք առանձնապես կատարված ծանր հանցագործության դեպք, այսօրվա դրությամբ հայտնաբերվել է այն կատարող անձը»: Դատախազի տեղեկացմամբ, ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Կարդացեք նաև
Իսկ թե զենք եղե՞լ է տուժածներից մեկի` քավոր Հարութի մոտ, դատախազն ասաց, որ դեպքի վայրում երկու տեսակի, երկու տրամաչափի պարկուճներ են հայտնաբերվել, որը հիմք է տալիս հիմնավոր ասելու, որ դեպքի վայրում կրակոցներ են արձակվել երկու տեսակի զենքից: Դատախազի տեղեկացմամբ, հարցաքննվել են բազմաթիվ ականատեսներ-վկաներ , որոնք արդեն իսկ վստահություն են ցուցաբերում իրավապահ մարմինների նկատմամբ՝ցուցմունքներ տալով: Ստեղծվել է օպերատիվ խումբը, որը կազմված է հանրապետության ոստիկանության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Գյումրի քաղաքի ոստիկանության բաժնի կողմից:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կտեսնեք որ և Վարդան Ղուկասյանը և նրա վորդին Սպարտակ Ղուկասյանը անպատիժ կմնան : Արհեստականորեն (Շինծու) հանցանքը կգցեն որևէ բարեկամի վրա, նրա հետը նախնական պայմանավորվածություն ունենալով, հետո իր իսկ ԳՌՓԱԾ փողերով կազատի այտ շինծու հանցագործին :
էէէ ժողովուրդ ջան, մեր երկիրը մեր համար չի, էստեղից թախնելը կփրկի :
գողական գնացող վարդանիկը արդեն ԶԼՄ-ներին հայտնել ե,որ հակառակ կողմն է իր բանդիտների վրա կրակել,դրանով հող նախապատրաստում մարդասպան վահիկին ազատ արձակելու համար-ինքնապաշտպանություն են որակելու այդ ամենը.գիշերը ոտքին են կրակել ու դա քցելու են Շեկոյի վրա.իսկ մյուս մասնակիցներին ընդհանրապես պարտակելու են.1-0 հօգուտ շիզիկի.բենզավոզ կոլիկը դւսում է.դատախազի առաջին պաւտությունը….
Շեկոն հին հանցագործ էր , որ ծառայում էր քավոր Հարութին ու Մարտուն Գրիգորյանին, ու եթե իրավապահ մարմինները մնային իրենց բարձունքին, նրանք վաղուց պատժված կլինեին: Ինչու Ֆլամինգոյի տեր Խաչիկի սպանության գործով անցնող ոչ մի վկա ողջ չէ? բոլորին սպանել են Մ.Գրիգորյանի շրջապատը, կամ դատախազության հենց դեմը Սերոբի, Շեկոյի կողմից չսպանվեց Ախուրիկցի Ժիրոն՝մի լավ տղա:Սաղ ջրին Մարտունի հերն ու իրանց կռուգը:Քանի ամիս փախած մնացին դրանց թիկնապահների դպրոցի բոլոր թիկնապահները, կամ վերջերս Բոշի կռուգում Մ.Գրիգորյանի հորեղբոր տղայի՝Ցմիի տղայի ու իր ընկեր Պետուլիկի արկածները կրակոցների գործը ինչի մեռցրին, հարձակվել էին Բոշի կռուգի տղեքի վրա, որ իրենց պադչինյատ եղնեին, էդ սաղ մոռացվավ հա, բա Տարտուի Խչոյին , որ սպանեցին, էդ էլ հեչ հա, ով սպանեց՝Կամոն, Ցվոյի ձեռքից գազելների գծերն առան, էդ էլ հեչ հա?, ինչքան կարելի է թվարկել, էն օդանավակային գծային դատախազի ավտոյի տակը որ ռումբ դրեցին պայթեցրեցին, էդ էլ մոռացանք հա, լավ է էդ մարդը ավտոյի մեջ չի էղել, Վարդանիկենք պրոստո ճշտով խոսել են սոնց հետ, թե չէ Կամոն ու իրա հանցագործ զորքը էէէէ ինչեր արել Գյումրիում?
երևի ուզում ես Մոսոի ընտանիքի վրացնելու մանրամասները հիշեցնեմ կամ Մայիսիկի ու էլի շատ շատերի….
այդ մարդկանց վերացրել է վարդանիկը իր զինվորներով…..ի դեպ….
վայյյյյյյյյյյյյյյյյյյյյյյյ…եկար…ահագին սպասել տվեցիր,բայց եկար..չնայած Սարգսի անվան տակ…Լ-թ ջան շատ մանրամասն մի կողմի արարքների մասին պատմեցիր…իսկ հիմա Զարզանդի անվան տակ պատմի թե պաշտելի վարդանտ քանի տասնյակ ընտանիք է ստորացրել,անբախտացրել,քցել կամ էլ ոչնչացրել?????????????????սկսի..դաս առաջին՝Մոսոյի ընտանիքից…
դաս երկրորդ՝Մայիսիկի սպանությունը և պիշին քավության նոխազ դարձնելը…..պատմի.