Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ դատի պահանջատերը երիտասարդությունն է». Ալին Գոյան

Ապրիլ 24,2013 19:06

«Մենք երբեք չենք մոռանա 1915-ը», «Յուրաքանչյուր հայի պարտքն է այսօր հիշել հայ Ցեղասպանությունը», «Այսպես չի մնա». այս և նման այլ գրառումներն այսօր շատ են ֆեյսբուքում: Օգտատերերը՝ անկախ տարիքից և սեռային պատկանելիությունից, զետեղում են նյութեր, նկարներ, որոնք հիշեցնում են Մեծ Եղեռնը: Երեկ տեղի ունեցավ ջահերով երթը, այսօր մարդիկ շարունակում են գնալ Ծիծեռնակաբերդ և իրենց հարգանքը մատուցել Եղեռնի զոհերի հիշատակին: Դեռ վաղ առավոտվանից հեռուստաեթերից հնչեցնում են երգեր, ցուցադրվում ֆիլմեր, տեսանյութեր: Այսօր մեր՝ հայերիս, գլխավոր նպատակներից է հասնել Հայոց Ցեղասպանության ճանաչմանը, լուրջ քայլեր կատարել Եղեռնի 100-ամյակին ընդառաջ: Մեզանից՝ քաղաքացիներիցս՝ այդ թվում երիտասադներից է կախված գործընթացի հաջողությունը:
616730_469003813147061_1637458892_o«Առավոտ երիտասարդականը» փորձեց ճշտել տարբեր մասնագիտության տեր մարդկանց կարծիքները Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում երիտասարդների հնարավոր դերի մասին:  Վահե Շահվերդյանն ասում է. «Հիմանականում երիտասարդների ուժից ու կամքի տոկունությունից է կախված ամենը. պետք է միահամուռ լինենք, ուժեղ ու հպարտ մերոնցով: Այժմ մի ցավալի փաստ եմ նկատել… Բոլորս հայ ենք, բոլորս ունենք ձեռքեր, ոտքեր , գլուխ ու մտածելակերպ … Որոշ հարցերի շուրջ բոլորիս մտածելակերպը նույնն է , այսինքն մենք շատ նման ենք, մենք հայ ենք, բայց չգիտես ինչո՞ւ հայերը սկսել են ոչ թե չսիրել իրար, այլ նախանձով լցվել, ատել, իսկ դա կործանման է տանելու: Խորհուրդ բոլորին ՝ այդպես պետք չէ»: Նա հայ ժողովրդին համբերություն է մաղթում, ըստ նրա՝ ուշ թե շուտ ամեն բան կկարգավորվի. «Դա խոստաանում է մեր երիտասարդությունը , ով վաղը լինելու է Հայաստանի ապագան»,-ասում է նա: Նրա խոսքով՝ հայերի մեծամասնությունը ատելությամբ են լցված թուրքերի հանդեպ. «Կան շատ հայեր, ովքեր ինձ պես պատրաստ են պետք եղած ժամանակ թողնել ամեն բան՝ բիզնես, գործ ու վազել կռվի դաշտ վրեժ լուծելու, չէ՞ որ արյունը արյամբ են մաքրում»,-հավելում է նա:
5419_10151628331983203_1602684374_n«Հայ դատի պահանջատերը երիտասարդությունն է, որովհետև նա է երկրի տերը ». այս կարծիքին է երգչուհի Ալին Գոյանը: Ըստ նրա՝ յուրաքանչյուր հաստատությունում երիտասարդությունը պիտի ստեղծի օղակներ, որոնք կհավաքագրեն բոլոր ոլորտների երիատասարդ մասնագետներին՝ հոգեբաններ, սոցիոլոգներ, քաղաքագետներ, նաև արվեստի մարդկանց, ովքեր կներկայացնեն իրենց կատարված և կատարվելիք աշխատանքները. «Արվեստի երիտասարդ գործիչները պիտի հանդես գան նոր ստեղծագործություններով, որտեղ կերևա մեր ըմբոստ, պահանջատեր ոգին: Կարծում եմ՝ նրանք կարող են օժանդակություն ստանալ Մշակույթի, Սփյուռքի և Արտաքին գործերի նախարարությունների կողմից»,-ասում է նա: Հավելում է ՝ «Օրինակ՝ ես պատրաստվում եմ թողարկել Եղեռնի զոհ դարձած մեծն Կոմիտասի ստեղծագործությունների ալբոմը և ցանկանում եմ դրսում ներկայացնել այն, սակայն ես չունեմ պետական աջակցություն, չնայած որ բազմիցս դիմել եմ… »: Երգչուհին հույս ունի, որ կվերականգնվի պատմական արդարությունը և Եղեռնի զոհերի սերունդները կկարողանան վերադառնալ և տեր կանգնել իրենցից խլած հարստությանը, և երկու հարևանների միջև կվերականգնվի ճշմարիտ իրական հարաբերությունները:
552745_426722987385707_1740937314_n (1)Լրագրող Լուսինե Հովակիմյանն էլ այն կարծիքին է, որ մենք շեղվել ենք ճիշտ ճանապարհից. «Մեզ ոչ թե ճանաչում, այլ ճանաչման միջոցով հողերի վերադարձ է հարկավոր: Ես ավելի շատ կարևորում եմ մշակությանի հարվածների դերը՝ ֆիլմի, գրքի կամ թանգարանների միջոցով: Սակայն մեզ պետք է այնպիսի գիրք, որ միշտ կկարդան՝ Կոելոյի գրքերից էլ շատ»,-ասում է նա:
544879_625091930841631_51357548_n (1)Երիտասարդ գրող նշան Աբասյանն էլ հավատացած է, որ արդարությունն անշուշտ հաղթանակելու է. «Ես անգամ չնչին կասկած չունեմ այս հարցում: Սակայն այսօր ինձ ավելի շատ մտահոգում է մեր հոգեկերտվածքը. հավատարի՞մ ենք արդյոք մեր ինքնությանը, իսկապե՞ս գիտակցում ենք, թե ինչ է կատարվել, ինչի՞ համար ենք պայքարում, թե ողբերգականորեն շոուի ենք վերածել մեր պատմության այդ ամոթալի դրվագը: Գուցե մենք հիմա պայքարի բոլորովին ա՞յլ միջոցներով պիտի ներկայանայինք աշխարհին, այլ ոչ թե ծափահարեինք մեր մշակույթի մեջ նույն ցեղասպանությունը կատարող շոուբիզնեսի «աստղիկներին»` այն խեղկատակության համար, որ կոչել են երգ ի հիշատակ Եղեռնի զոհերի»,-ասում է նա:
Բժշկուհի Նարինե Սիմոնյանը Հայ դատի ճանաչումը տեսնում է մոտ ապագայում. «Ոչ մի բան անպատիժ չի մնում, անգամ դար հետո գտնում է իր արդարացի դատաստանը: Ամեն ինչ կախված է թե՛ մեզանից, և թե միջազգային գործընթացներից, պարզապես մենք չպետք է զիջող լինենք, ինչպես ցույց է տալիս պատմությունը: Կարծում եմ՝ Ցեղասպանության 100-ամյակին առավելագույնս պետք է պատրաստվենք»,-ասում է նա:

Կարծիքները հավաքագրեց Նազենի Բաղդասարյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930