Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչքան անասուններ կան, որ չեն հասկանում՝ պետության ներսում իրար ուտելով ոչնչի չենք հասնելու…». Երեկվանից ֆեյսբուքը չի լռում

Ապրիլ 24,2013 18:48

Նրանք, ովքեր կախված որոշ հանգամանքներից լռում էին նույնիսկ ամենակարևոր օրերին, երեկ խախտեցին այդ սկզբունքը, և նրանցից շատ շատերը լռել չկարողացան. ցեղասպանության թեման էր արծարծվում ոչ միայն մարդկանց շուրթերին, այլև համացանցում: Սկզբում երկար ու ձիգ քննարկումներ էին գնում ջահերով երթի ու երիտասարդների պահվածքի մասին, այնուհետև կրքերն ավելի թեժացան, երբ հասանելի դարձավ «Արմենիա» հեռուստաընկերության կողմից նկարահանված «Կյանք 1500000» տեսահոլովակը: Այս ամենի մասին՝ ըստ հերթականության:

Երեկ՝ ապրիլի 23-ի երեկոյան տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված ջահերով երթը: Մասնակիցները նախ այրել են Թուրքիայի դրոշը՝ ի նշան բողոքի, ապա վառել են ջահերն ու շարժվել դեպի հուշահամալիր: Այս ամենի մասին չէր լռել ֆեյսբուքը.

«Թուրքիան Ցեղասպանությունը կընդունի այն ժամանակ, երբ Թուրքիայի հասարակության մեծ մասը գիտակցի իրենց նախնիների կատարած ոճրագործությունը ու պահանջի իրենց իշխանությունից դա, իսկ դրան հասնելու համար պետք է դոբռիյի մեջ իրենց հասարակության հետ աշխատել, այլ ոչ թե դրոշ վառել ու պատեհ-անպատեհ ասել՝ վրեժ ենք լուծելու, – գրել է Նավակ Ճոճողը (Վիլեն Գաբրիելյան), – դրանով մենակ մեզ վանում ենք իրենց հասարակությունից, քանի որ դրանով ոչ թե մեր վիշտն ենք ցույց տալիս, այլ ատելությունը իրենց երկրի սովորական քաղաքացու նկատմամբ»:

«Էլի սկսվեց… հիմա, ով չի ալարում սկսում է քննադատել, որ երիտասարդները չգիտեն, թե ինչու են ջահերով երթին գնում Ծիծեռնակաբերդ, որ իբրև թե շատերի համար դա ժամանցի ձև է, – գրել է LILI YANA-ն ու ավելացրել, – մի բան ասեմ միայն. ընկեր ունեմ, ով ջահերով երթի առաջին կազմակերպիչներից է եղել: Նրա խոսքով՝ դեռևս տաս տարի առաջ, երբ իրենք մի քսան հոգով՝ ջահերը ձեռքներին, գնում էին Ծիծեռնակաբերդ, Բաղրամյանի, Օրբելիի բնակիչները ջուր էին թափում իրենց վրա ու դժկամությամբ նայում: Այժմ, երբ կազմակերպչական աշխատանքների շրջանակներում հենց այդ նույն բնակիչներին մոմ են բաժանում, որպեսզի վերջիններս իրենց լուսամուտներից լուսավորեն ջահակիրների ճանապարհը, պատասխան են ստանում՝ «Մենք ինչի չգիտե՞նք, որ ջահերով երթ կա, մենք նախապես մոմ արդեն առել ենք»:

Օրվա հաջորդ ամենաքննարկվածը նոր տեսահոլովակն էր. ոմանց դուր էր եկել, ոմանց էլ բարկացրել ու բարկությունը համացանցում արտահայտելու առիթ էր տվել.

«Ցեղասպանությունը էն հարցն ա,որի մասին ավելի լավ է լռել,քան կոմերցիոն նպատակներով ավել-պակաս բաներ անել. օրինակ` մեկը ռեպ կարդա, մի երկու հոգնատանջ դերասանուհի լխկած մեյք ափով էկրանին նայի, երգիչներն էլ դեբիլ, երաժշտություն չունեցող երգ երգեն: Ամոթ ա, ամոթ», – գրել է Օֆելի Մինասյանը:

Գրիգոր Թամազյանը ևս իր բացասական կարծիքն է արտահայտել. «Ներքին լսարանի համար ցեղասպանության մասին երգերի ու ճառերի իմաստը, ո՞րն ա…
Հրեաները երկու համաշխարհային շեդեվր կինո են նկարել հոլոքոստը ներկայացնողThe Pianistը և Schindler՛s Listը… Սենց պռոյեկտներ ֆինանսավորեք… թե չէ մենք ծնված օրից գիտենք ինչ ա եղել… մեր վրա անիմաստ փողեր ծախսում եք, որ ի՞նչ անեք…»:

Թեև բացասական կարծիքները շատ էին ու որոշները նաև վիրավորական, բայց այնուամենայնիվ մարդիկ կային, ովքեր «ամոթ» էին համարում ոչ թե տեսահոլովակը այլ դրան քննադատելը:

«Ինչքան անասուններ կան, որ չեն հասկանում՝ պետության ներսում իրար ուտելով ոչնչի չենք հասնելու: Youtube-ում ինչքան հիմարներ իրանց կարծիքներն են գրում՝ չհասկանալով, որ թշնամին դրանով է ուրախանում: Լկտիաբար քննադատում են, մեկը հարցնի՝ իսկ դուք ի՞նչ եք արել ձեր ճղճիմ կյանքում: Թեկուզ և կան թերություններ, մեր գործը դրանք քողարկելն է, այլ ոչ հիմարի նման ի ցույց դնելը: Որ մի հատ …… վաստակ թուրք կարդա ու հրճվի: Կխնդրեմ, եթե հնարավոր է, Armenia TV, փակիր Youtube-ում մեկնաբանությունների բաժինը», – գրել է Հրանտ Ավետիսյանը:

Անի Սարգսյանը բարկացել է. «Ժողովորդ, ինչքան չարություն կա ձեր մեջ անգամ այս տեսահոլովակն եք քննադատում ,ամոթ է, սթափվեք…», – գրել է նա:

«Վա՜յ, հայ ժողովուրդ, էսի Հայաստանի ցավն ա ու դուք էլ եք էդ Հայաստանի մի մասը, հերիք ա, սա միակ երգն ա, որը ոչ թե լացումա, այլ կոչ ա անում համախմբվելու, ազգս պիտի հանգիստ տեղը նստելու փոխարեն վրեժ լուծի, իսկ մենք ի՞նչ ենք անում ստեղ, հերիքա… մենք վրեժի միլիոն ու կես պատճառ ունենք, այլ ոչ թե ստեղ իրար հետ կռվելու», – տեսահոլովակը մեկնաբանել է Վահե Ավագյանը:

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930