Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաքելությունը» խանգարո՞ւմ է ոչ իշխանական ուժերին (տեսանյութ)

Ապրիլ 24,2013 18:26

«Հաշվի առնելով չակերտավոր ավանդույթները, թե ընտրությունները ինչպիսի արդյունք  կարող են ունենալ, մենք ոչ իշխանական ուժերին ներկայացրել էինք առաջարկ՝ ստորագրելով միասնական փաստաթուղթ: Հաշվի առնելով միասնական շտաբի նախորդ փորձը, որ այս անգամ ոչ թե ուղղակի ասուլիսային, արարողակարգային շտաբ լինի, այլ կոնկրետ խնդիր լուծի. տեղամասերում վստահված անձանց միջեւ համագործակցություն լինի, համատեղ մեծամասնության դեպքում ավագանիում ունենալ միասնական թեկնածու, եւ եթե այդ ամեն ինչը չի լինում, ընտրությունները կեղծվում են, ապա դրան տալ միասնական քաղաքական գնահատական եւ քննարկել մանդատները վայր դնելու, համատեղ հանրահավաք անելու հարցերը»,- Aravot.am-ի հետ զրույցում, ներկայացնելով ոչ իշխանական ուժերին արված իրենց առաջարկության մանրամասները, ասաց «Առաքելություն»  կուսակցության քաղխորհրդի անդամ, ավագանու թեկնածու Մանուկ Սուքիասյանը:

Նրա խոսքով՝ իրենց առաջարկածը կարծես թե բոլորի հավակնություններին բավարարող փաստաթուղթ էր. «որեւէ մեկին չէր դնում սրբազան կարգավիճակի մեջ, բայց որեւէ մեկը «ոչ» չի ասել, տրամադրել ենք այն, բայց առ այսօր ստորագրված չէ: Իսկ թե ինչու, այդ հարցին միայն նրանք կպատասխանեն, բայց եթե խանգարողը «Առաքելությունն է»՝ բարի, թող իրենք առանց մեզ այդ ամենն անեն, բայց տեսնում ենք, որ իրենց մոտ չի ստացվում»: Սուքիասյանի ձեւակերպմամբ՝ ակնհայտ կարիքների շուրջ երկար բանակցելը բերում է նման տեղապտույտների…

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930