Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ ակտիվիստին ծեծի ենթարկողը ՀՀԿ ավագանու նախկին անդամն էր

Ապրիլ 24,2013 18:06

ՀԱԿ քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանը հորդորում է հանրապետականներին՝ իրենց կուսակից թաղային հեղինակությունների «գյամերը քաշել ու տիրություն անել»:

Անդրադառնալով նախօրեին Աջափնյակում ՀԱԿ ակտիվիստների հետ տեղի ունեցած միջադեպին եւ ՀՀԿ-ի արձագանքին` հորդորելով քաղաքակիրթ քարոզարշավ անել, պարոն Խաչատրյանը Aravot.am-ին ասաց. «Էդ կոչերը թող իրենց ուղղեն: Հավատացնում եմ` քաղաքակիրթ ձեւով ենք անում: Որեւէ քաղաքացուց դժգոհություն չի եղել , որ կոպիտ ձեւով մատուցել ենք մեր նյութերը: Մինչեւ մեր ակտիվիստներին գործը հանձնարարելը, փոքրիկ խոսակցություն ենք ունենում, որի ընթացքում բացատրում ենք վարվելաձեւի ամենաքաղաքակիրթ կանոնները: Այն մարդիկ, որ արել են` իրենք շատ լավ գիտեն` ովքեր են ծեծողները եղել: Թող հարցնեն իրենց Արման Սահակյանին, ինքը շատ լավ գիտի` ով էր մեր ակտիվիստին ծեծող այդ երիտասարդը: Մենք էլ գիտենք` Հրաչիկ անունով երիտասարդ է: Թող փորձեն գտնել նրան, իշխանության հետ սերտ կապեր ունեցող ավագանու նախկին անդամ է»:

Պարոն Խաչատրյանն այլ մանրամասներ չասաց` նշելով, որ գործը նախաքննության փուլում է:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    հրաչիկ կոչեցյալը, ոչ մի բանով չի տարբերվում թուրք,՝ ցեղասպանություն կատարողից:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930