Ապրիլի 24-ի խորհուրդը ապրելու մեջ է: Կարծում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Այսօր նա ՀՀ վերնախավի հետ միասին Ծիծեռնակաբերդի բարձունքում էր։
«Սա ողջ առաջադեմ մարդկության ամոթն է, քանի դեռ ոճրագործությունները չեն պատժվում, եւ քանի դեռ կան երկրներ, որոնք իրականացնում են ժխտողականության քաղաքականություն»,-ասում է նա։
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը առաջադեմ մարդկության կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումից բացի, կարեւորում է նաեւ պայքարի այլ միջոցները. «Լինել հզոր, լինել ուժեղ, լինել միակամ»…
Այսօր Ծիծեռնակաբերդում էր նաեւ ԲՀԿ առաջնորդ, Ազգային անվտանգության խորհրդի անդամ Գագիկ Ծառուկյանը` որդու հետ: Նրա կարծիքով` ազգովի, միասնական պետք է կարողանանք մեր խնդրի լուծմանը հասնել, այլ ոչ թե սպասել աշխարհի ճանաչմանը. «Ոչ միայն սգալով, ծաղիկ դնելով, այլ մենք պետք է կարողանանք ամբողջ աշխարհին ներկայացնել անմեղ զոհերի հիշատակը, որ մենք դա կարողանանք իրականություն դարձնել»։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ