Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ չեն գնահատում այնպես, ինչպես ավելի ազատ երկրների դեպքում է». Լարիսա Ալավերդյան

Ապրիլ 24,2013 16:38

«Ուսումնասիրել եմ խոսքի ազատության հետ կապված հատվածը:

Հարցն այն է, երբ որ ուզում ենք համեմատել զեկույցները, պետք է հստակեցնենք հետեւյալը, քանի որ մեր հավակնություններն էլ են տարեցտարի ավելանում եւ մեր հանդեպ գնահատականներն ու չափանիշները եւս դառնում են ավելի մոտեցող միջազգային բարձր չափանիշներին: Բնական է, որ մեզ , օրինակ՝ 15 տարի առաջ այլ չափանիշներով էին գնահատում»,- Aravot.am-ի հետ զրույցում, խոսելով ԱՄՆ-ի պետդեպարտամենտի հրապարակած զեկույցի մասին, ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանը:

Ալավերդյանի մեկնաբանմամբ՝ խոսքի ազատության հետ կապված խնդիրը, իր կարծիքով, զեկույցում այլ ձեւով է արտահայտված. «Հարցն այն է, որ մեզ մոտ հեռուստաալիքների խնդիրը, իրական խոսքի ազատության առումով, այդպես էլ չենք կարողացել արտահայտել այն վիճակը, որը սկսվել է «Ա1+»-ի, կամ «Նոյան տապանի» փակելուց հետո»:

Ալավերդյանը գտնում է՝ «Մենք եթե ինքներս մեզ նայենք, կտեսնենք, որ մնացյալը՝ այն ինչ գնահատում է ԱՄՆ պետական դեպարտամենտը, տարբեր ձեւով արտացոլում է այս կամ այն թերությունը»:

Ալավերդյանը վստահեցնում է, որ զեկույցում խնդիրը մեղմ է ներկայացված.

«Մենք, եթե ինքներս չենք ընկալում, որ մեզ առայժմ գնահատում են, տարեցտարի չափանիշներն ավելի բարձրացնելով, միեւնույն է իրենց հավասար, ինչպես օրինակ՝ կգնահատեին ավելի ազատ երկրներին, այդպես չեն մոտենում»:

Մենք պետք է հաշվի նստենք, այդ զեկույցի հետ, թե՞ ոչ՝ Ալավերդյանն ասաց.

«Մենք պետք է հաշվի նստենք մեր հասարակական պահանջների հետ: Ես գտնում եմ, որ մեր մամուլի վիճակն ու հասարակական վիճակը չեն համապատասխանում իրար: Այսինքն՝ սուր հոդվածներն ու հաղորդումները առայժմ չեն բացահայտում այն խորքային պատճառները, որոնց հետեւանքն է մեր այսօրվա վիճակը: Իսկ մեր այսօրվա վիճակը, ոչ իրավական պետությունն է»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930