Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյանի կարծիքով, ցեղասպանության ճանաչման հարցը գնալով հեշտանում է (Տեսանյութ)

Ապրիլ 24,2013 16:26

ՀԱԿ քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանն առաջին անգամ է, որ Ծիծեռնակաբերդ է բարձրանում եւ անարգել հասնում հուշակոթողին:

«Մարդկանց հոսքը անհամեմատ պակաս է քան նախորդ իմ հիշած բոլոր տարիներին: Սա նրա պատասխանն է, ինչ անում է երկրի իշխանությունը մեր քաղաքացիների նկատմամբ, որի արդյունքում ժողովուրդը գաղթում է»,- նկատեց պարոն Խաչատրյանը:

Նա չի կարծում, որ ցեղասպանության ճանաչման հարցը գնալով դժվարանում է. «Ընդհակառակը, աշխարհում տեղի ունեցող փոփոխություններով պայմանավորված, ոնց որ թե հիմա ավելի իրավիճակը հեշտանում է: Չեմ կարծում, որ դժվար իրականանալի է: Մնում է` Հայաստանն իր դիքորոշումը հստակ արտահայտի: Այս հարցը որեւէ ձեւով քննարկման ենթակա չէ : Այն, ինչ տեղի ունեցավ երեք տարի առաջ ֆուտբոլային դիվանագիտութան շրջանակներում, համաձայնության եկան, որ պատմաբանների քննարկման հարց է, դա է խոչընդոտում ու դանդաղեցնում ճանաչման գործընթացը»:

Նրա խոսքերով, Հայաստանն ամեն ինչ անելու է ցեղասպանության ճանաչման հասնելու համար, բայց. «Կարեւորը մեր երկրի քաղաքացին է, որ այստեղ չկա այս պահին: Այսպես թե այնպես ամեն ինչ անելու ենք, որ աշխարհը ճանաչի, գնում է, էդ տրամաբանությունը կա: Մեզ համար անքննելի հարց է… ցեղասպանությունը մեր մեջ է, ոնց էլ ուզենք, չենք ազատվի, որտեղ էլ լինենք` Ստամբուլում, առավել եւս Երեւանում: Բայց որ չկա Հայաստանում ապրող քաղաքացի, վտանգը սա է»:

Մանրամասները` տեսանյութում

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930