Ֆրանսիայի Մետց քաղաքում ընթանում է շախմատի 31-րդ օփեն մրցաշարը, որտեղ հանդես եկող 44 մասնակիցների մեջ են նաեւ կանանց միջազգային գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան եւ գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը: Վեց տուրից հետո Տիգրանը, որ ներկայացնում է Ֆրանսիան, 12,0 միավարով ընթանում է 4-րդ հորիզոնականում, իսկ Եվգենյան (Հայաստան) 7,0 միավորով 27-րդն է: Ինչպես մի քանի օր առաջ ավարտված Լիլի մրցաշարում, այստեղ էլ կանանց համար առանձին հաշվարկ է նախատեսված:
Այսօր յոթերորդ տուրի օրն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ