Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Կապանում (Տեսանյութ)

Ապրիլ 24,2013 14:55

ert4 ert2 ert3ertԱյսօր առավոտյան կապանցիներն այցելեցին Բաղաբուրջի հուշահամալիր, ծաղկեդրում կատարեցին 1915թ.-ի եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ մեկ անգամ եւս դատապարտեցին կատարված ոճիրը:

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված՝ այս օրերին տարաբնույթ միջոցառումներ են կազմակերպվում քաղաքի կրթօջախներում, իսկ երեկ երեկոյան ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության նախաձեռնությամբ մարզկենտրոնում կազմակերպվեց ջահերով ավանդական երթ դեպի Բաղաբուրջի հուշահամալիր, որին միացել էին մեծ ու փոքր կապանցիներ՝ «ճանաչում», «դատապարտում» եւ այլ գրություններով կազմված ցուցանակներով մեկ անգամ եւս պահանջելով ոճրագործներից ընդունել ցեղասպանությունը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Թեև հասկանում եմ զգացմունքները,բայց Թուրքիայի դրոշը գետնով քարշ տալը, ոտնատակ տալը և այրելը ես գտնում եմ ՍԽԱԼ , կարճամիտ քայլ ու անզորության նշան: Հայի պայքարը ՈՉ ԹԵ Թուրք ժողովրդի և/կամ իր սիմվոլների դեմ է,այլ ՀԱՆՈՒՆ պատմական արդարության և փոխհատուցման:Իսկ սրան հասնելու համար ԳՈՆԵ Թուրք ժողովրդի մի մասի համագործակցությունն անհրաժեշտ է:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930