Այսօր` ապրիլի 24 ին, Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր թիմակիցների ուղեկցությամբ այցելեց Հեզհեզի ձոր (Ջարդի ձոր), ուր հարգանքի տուրք մատուցեցին ցեղասպանության զոհերի հիշատակին:
Պսակադրությունից հետո քաղաքապետը մասնակցեց հուշարձանի տարածքում կատարվող ծառատնկման աշխատանքին, ապա պատասխանեց լրագրողների հարցերին: Սամվել Բալասանյանն իր խոսքում նշեց, որ ժամանակակից Թուրքիան պետք է ազատվի ցեղասպան պետություն խայտառակ պիտակից` ճանաչելով դարասկզբին կազմակերպված Հայոց Ցեղասպանությունը:
Գյումրու քաղաքապետի խոսնակ՝ Զոհրաբ ԵԳԱՆՅԱՆ
Էժան է էլի էս մարդը, թող իրա գործած կադրային ցեղասպանդության մասին խոսի ու դու էլ Զոհրապիկ դրա մասին լուրեր տարածիր, մարդկանց գործից հանել է , քիթը վեր, ճակատն էլ` էլ չասենք ինչ արած կֆռֆռա օր ինչ?