Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյանը՝ «Բարեւ Երեւանին». «Դրա մասին խոսացողը պետք է ընկերներին չթողնի, չջհանդամվի աղոթվելու»

Ապրիլ 24,2013 14:36

«Ճիշտ է, ՀԱԿ-ն ասում է, որ ես բոյկոտել եմ, բայց կներեք, ինչպես ասում են՝ օյին չի: Որովհետեւ ժողովուրդը քեզ ձայն է տվել, դու քվե ես ստացել, դու որոշակի մանդատ ես ստացել ավագանիում, բայց հետո ասում ես՝ խռովել եմ, չեմ աշխատում»,- Աջափնյակ համայնքում օրերս «Բարեւ Երեւան» դաշինքի քարոզարշավին այսպիսի դիտարկում արեց Անահիտ Բախշյանը:

Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանը, պատասխանելով այս քննադատությանը, ասաց. «Դրա մասին խոսացողը նախեւառաջ պետք է ընկերներին մարտի դաշտում չթողնի, չջհանդամվի աղոթվելու: Դա՝ մեկ: Ըտենց բան արտաբերողը պետք է մանդատը չստանա հետո նախագահական ընտրությունների համար պայմանավորվածության գալով Սերժ Սարգսյանի հետ, երրորդ անձի համար պետք է դուրս չգա, որովհետեւ ժողովուրդը սրան մանդատ է տվել՝ չիմանալով՝ ում հետ գործ ունի: Պետք է դուրս չգա: Դա եղել է 5 տարի առաջ, իսկ ես ասում եմ, որ երեկ չէ առաջին օրը պետք է դուրս չգար, որպեսզի Սերժ Սարգսյանի փեսայի ընկերոջը բերի առաջը: Մենք իրանց հազար ասեցինք՝ դու Կոնգրեսից, Լեւոնից գործ չունես: Դու խոսա էն մարդուց, ում հետ դրել ես թեկնածությունդ, իսկ էդ մարդը, որ քարը ոնց շպրտեց, գնալու է իրան կպնի, նրան հերոս ես ասում: Մեզ փնովելով հայտնվել է էս վիճակի մեջ, էլի շարունակում է: Րաֆֆի Հովհաննիսյանին խորհուրդ տվողներին ու նրա ծրագիրը գրողներին կոչ եմ անում՝ խելքի եկեք, մեզ թողեք, չե՞ք տեսնում, որ լավ չի ստացվում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930