168.am. Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում միջադեպ է տեղի ունեցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և ոստիկանների միջև: Բանն այն է, որ ոստիկանները թույլ չեն տվել Գագիկ Ծառուկյանին միանգամից գնալ դեպի իր մեքենայի կայանատեղին՝ ասելով, որ կարող են իջնել միայն ներքևի ճանապարհով:
ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը՝ ասելով, թե ԲՀԿ-ն սա համարում է անհասկանալի և անթույլատրելի պահվածք և ոստիկանությունից պարզաբանում է պահանջում:
«Ի՞նչ է նշանակում Ազգային անվտանգության խորհրդիի անդամին, խորհրդարանում ներկայացված երկրորդ ուժի ղեկավարին չթույլատրել անցնել այն ճանապարհով, որով անցնում են բազմաթիվ այլ պաշտոնյաները»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը՝ հավալելով, թե ԲՀԿ առաջնորդը զսպված վերաբերմունք է ցուցաբերել ոստիկանության անհասկանալի պահվածքին:
ԲՀԿ մամուլի խոսնակը շեշտեց այն հանգամանքը, որ ոստիկաները որևէ բացատրություն չեն տվել Գագիկ Ծառուկյանին:
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի