Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

24 ծառ` ի հիշատակ Եղեռնի զոհերի (Տեսանյութ, ֆոտոշարք)

Ապրիլ 24,2013 14:14

PrevPhoto
NextPhoto

Ծառատունկ` Գեղարվեստի ավագ դպրոցում

 Այսօր վաղ առավոտից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի տարածքում ընթանում են բարեկարգման աշխատանքներ, որոնց շրջանակում կազմակերպվեց ծառատունկ` Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնելու եւ հարգանքի տուրք մատուցելու նպատակով:

Գեղարվեստի ավագ դպրոցի ղեկավար Լուսինե Մանուկյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ «Մեր միջավայրը` մեր ձեռքերով» նախագիծն ընթանում է արդեն մի քանի տարի. «Սովորողներն իրենց ձեռքերով ստեղծում են այն միջավայրը, որը կուզենային տեսնել: Աշխատել ենք քայլ առ քայլ եւ այսօր արդեն ստեղծել ենք կանաչ տարածք, մինչդեռ նախորդ տարի այստեղ ավերակ էր` շինարարական աղբով լցված: Ամեն ինչ հավաքել ենք, կարգավորել եւ հարթեցրել, իսկ այսօր աշխատանքի վերջին փուլն ենք իրագործում»:

 

Լուսինե Մանուկյանի փոխանցմամբ` օրվա ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Եղեռնի զոհերի հիշատակը ցանկանում են հավերժացնել  ոչ միայն սգալով, խոսքերով եւ Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցելով, այլեւ նմանատիպ ստեղծարար աշխատանքով. «Օրվա խորհրդին ընդառաջ` այսօր 24 ծառ ենք տնկելու` կեռասենի, բալենի, սալորենի, եւ փորձելու ենք տարածքը ավերակից  դրախտի վերածել»:

Մեր զրուցակիցը փաստեց, որ աշակերտներն ակտիվ են եւ ոգեւորված: «Ամբողջ աշխատանքը նրանք  են արել, իսկ մենք ուղղորդել ենք: Բոլորն էլ քաղաքի երեխաներ են եւ նախկինում հողը մշակելու աշխատանքներ չէին կատարել: Սակայն ներկայումս ձեռք են բերել բոլոր հմտությունները: Աշխատանքը  սիրով են անում, բացի այդ` այն ուսուցման մեթոդ է, որը սովորեցնում է աշխատել հողի հետ եւ տալիս միջավայրը փոխելու հմտություններ»,-հավելեց Լուսինե Մանուկյանը:

«Պարտեզ ասելով` պետք չէ հասկանալ միայն այս հատվածը, որովհետեւ ամբողջ դպրոցն է արդեն այս կարգավիճակում: Պարզապես սա ամենաանմխիթար վիճակում գտնվող տարածքն էր, որը հոգատար ձեռքերի կարիք էլի կունենա: Աշխատանքը շարունակական է լինելու, իսկ տրամադրվածությունը ամբողջ կրթահամալիրում է տիրում եւ ուսումնական պրոցեսի մի փոքրիկ օղակն է»,-մեզ հետ զրույցում ասաց Գեղարվեստի ավագ դպրոցի կազմակերպիչ, էկոլոգիայի դասավանդող Գայանե Առաքելյանը:

Լուսինե Մանուկյանի խոսքով` Եղեռնի զոհերի հիշատակը միայն սգալով եւ ողբալով չեն հարգում. «Ուզում եմ, որ մեր սովորողների միջից դուրս գա սգավորի եւ ողբացողի կերպարը, այսինքն` մենք ուժեղ ենք, ստեղծող եւ առաջ ենք գնում` իհարկե հարգելով այդ ամենը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930