Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Այսուհետ կոգեկոչենք մեր ռեքվիեմով

Ապրիլ 24,2013 14:06

Աստծո բարեհաճությունն է, որ Հայոց եղեռնի 100-րդ տարելիցի շեմին հայերս ունեցանք մի այնպիսի գործ, որն իսկապես դիվանագիտական նախաձեռնություն արժե: Խոսքը Տիգրան Մանսուրյանի Հայոց ցեղասպանությանը նվիրված ռեքվիեմին է վերաբերում: Այսօր հայկական առաջին ռեքվիեմի պրեմիերան է, մինչդեռ 2011-ին այդ մեծակտավ երկի պատվիրատուն՝ Գերմանիան, նույն երեկոյի ընթացքում հնչեցրել է եւ Մանսուրյանի, եւ Մոցարտի ռեքվիեմները: Գիտակցելով մշակույթի ուժը՝ վստահ կարող ենք ասել, որ եթե ջանանք ու մեր ռեքվիեմը ներկայացնենք աշխարհի եկեղեցիներում եւ բեմերում, ապա աշխարհը ռեքվիեմների (Բեռլիոզ, Վերդի, Բրամս, Ֆորե եւ այլն) լատինական կանոնական տեքստի միջոցով ի վերջո կհասկանա, թե ում է ոգեկոչում հայ կոմպոզիտորը: «Առավոտի» հետ զրույցում Տիգրան Մանսուրյանն ասաց. «Այս կտավը կյանքիս տասը տարին է արժեցել: Պետք էր ներխուժել արդեն ստեղծված ռեքվիեմների աշխարհը: Համարձակությունս ներեց, մուտք գործեցի ու երաժշտությանս մեջ հայ միաձայնության սկզբունքով պահանջվող բազմաձայնության բոլոր տեսակները կիրառեցի: Որոշ հատվածներ եմ ներմուծել ռեքվիեմ, որտեղ սոպրանոն եւ բարիտոնը առանց նվագակցության ներկայացնում են հայկական երաժշտարվեստի հպարտ ու անսասան մտածողության ձեւը»:

Կոմպոզիտորի հետ հարցազրույցը

«Առավոտ» օրաթերթ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Շնորհավորում եմ Մանսուրյանին պրեմիերայի համար… Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930