Լրահոս
Օրվա լրահոսը

«Good credit»-ի գովազդը մոլորեցնո՞ղ է

Ապրիլ 24,2013 14:02

«Good credit» վարկային կազմակերպությունը իր գովազդով գայթակղում եւ իր կազմակերպություն է հրավիրում բազմաթիվ քաղաքացիների: Սակայն արդեն վարկային մասնագետների հետ զրուցելիս պարզում ես, որ ոչ բոլորը կարող են օգտվել նրանց մատուցած ծառայություններից, ինչպես որ նշավում է վարկային կազմակերպության գովազդում:

«Մենք ձգտում ենք ստեղծել մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուրն ունի հնարավորություն օգտվելու ֆինանսական ծառայություններից»,- ասվում է ընկերության գովազդում: Պարզ է, որ «Good credit»-ի դուռը ամեն ծեծող քաղաքացի չի կարող վարկ ստանալ, դրա համար կան սահմանված չափանիշներ, որոնց պիտի համապատասխանի վարկառուն կամ նրա բիզնեսը, սակայն ընկերության գովազդից այնպես է ստացվում, որ յուրաքանչյուր ոք, ով դիմի այս վարկային կազմակերպություն, ընկերությունը անպայման ձեւը կգտնի նրանց վարկով գումար տալու: Գովազդը փակցված է «Ցիտադելի» շենքի պատուհաններին, որտեղ գտնվում է նաեւ ընկերության գրասենյակը: Այդպիսի գովազդներով մարդկանց ուշադրությունը գրավելը, այսպես ասած, PR հնարք է, սակայն մեր երկրի վերահսկող մարմիններից մեկը՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, այդպիսի գովազդները որակում է որպես սպառողների մոլորեցում, որոնց միջոցով ընկերությունները բազմաթիվ քաղաքացիների հրավիրում են իրենց գրասենյակներ, խանութներ, ապա այնտեղ արդեն մարդիկ պարզում են, որ իրենք այդ «յուրաքանչյուրց մեկը չեն», ինչպես որ ասված է խոստումնալից գովազդում:

Նշենք, որ վերջին մեկ-երկու տարին հանձնաժողովը ակտիվ վարչական վարույթներ է հարուցում հենց այսպիսի գովազդների պարագայում եւ քաղաքացիներին հորդորում այդպիսի օրինակներ հայտնաբերելու դեպքում դիմել ՏՄՊՊՀ:

Սպառողներին մոլորեցնելու համար հանձնաժողովի կողմից անցյալ տարի տուգանվեցին «Ռոբերտո», «Արայ», «Տեխնոլայֆ», «Վեգա», «Մանգո» խանութները, որոնց  հայտարարած ամանորյա զեղչերը ՏՄՊՊՀ-ն անիրական էր համարել:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930