Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Փողոցն ու անձրեւը

Ապրիլ 24,2013 13:43

Գրիգոր Լուսավորիչ 17 շենքի 2-րդ մուտքի բնակիչների համար անձրեւը իսկական փորձություն է: Պատճառը մուտքի առջեւ գոյացող լճակն է: Իսկ դրա պատճառն էլ այն է, որ ժամանակին, արհամարհելով մյուս բնակիչների բողոքները, պատկան մարմինները թույլ են տվել, որպեսզի նույն մուտքի առաջին հարկի բնակիչը, «առաջ գալով», գրավի բակի մի մասը, շինարարություն իրականացնի այն տարածքի վրա, ուր գտնվում է ջրահեռացման համակարգը: Ու հիմա, ամեն անձրեւից հետո բնակիչները ստիպված քարեր են գցում ջրի մեջ, որպեսզի դրանց վրայով կարողանան ելումուտ անել, իսկ երեխաներին գրկած են տանում-բերում:

Արդեն տարիներ շարունակ այստեղ գոյացող լճակի մասին մի քանի անգամ տեղյակ է պահվել համատիրությանը, որը, սակայն, սահմանափակվել է միայն փաստելով, որ պատճառը ջրահեռացման համակարգի փակված անցքն է: Բնակիչները գտնում են, որ շինարարությունը՝ օրինական, թե ապօրինի, կատարվել է ո՛չ առանց համատիրության, թաղապետարանի ու քաղաքապետարանի գիտության եւ համաձայնության, ուստի հենց նրանք էլ պարտավոր են վերականգնել իրենց իրավունքները:

Ա. ԳԱՐԵԳԻՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930