Լրահոս
Օրվա լրահոսը

«Խուլի այծերը՝» այսօր

Ապրիլ 24,2013 13:37

Ականջդ կանչի, Խնկո-Ապեր: Կամրջի վրա առ այսօր շարունակում են վիճել այծատեր խուլը եւ մյուս խուլը: Այծատերը շարունակում է պնդել, որ նրան խոստացել է պոզը կոտրածը, մյուսը պնդում է, որ այծի պոզն ինքը չի կոտրել:

Թող նրանք վիճեն, միեւնույն է՝ միմյանց չեն լսում:

Խնդիրը նրանում է, որ հաճախակի մենք նույնպես հայտնվում ենք նույն վիճակում, երբ վեճ ենք ունենում արդարադատության հետ: Օրինակ, իմ պաշտպանյալին առաջադրել են մեղադրանք եւ կալանավորել են: Ես դատարանին ասում եմ, որ որպես մեղադրյալ ներգրավելու մասին այս որոշման շարադրանքը Քրեական օրենսգրքով սահմանված որեւէ հանցագործության հատկանիշ չի պարունակում, հետեւաբար՝ իմ պաշտպանյալին չի կարելի կալանավորել: Դատարանը ձեւացնում է, թե իբր ուշադիր լսում է իմ պատճառաբանությունները եւ հիմնավորումները, ապա իր որոշմամբ սեւով սպիտակի վրա գրում է՝ «Առկա է հիմնավոր կասկած, որ մեղադրյալը կատարել է ծանր հանցագործություն»: Դատական հաջորդ ատյանին բողոքում եմ, որ ախր 1-ին ատյանի դատարանը չի պատճառաբանել, թե ինչո՞ւ ինձ հետ չի համաձայնել, ինչո՞ւ համաձայն չէ, որ մեղադրանքի որոշումը հանցակազմ չի պարունակում, ինչո՞ւ է հանցակազմ չպարունակող արարքը գնահատել որպես ծանր հանցագործություն, խնդրում եմ կամ ժխտել իմ հիմնավորումները, կամ համաձայնել ինձ հետ եւ իմ պաշտպանյալին ազատ արձակել:

Դարձյալ դատավորը ձեւացնում է, թե իբր ինձ լսում է ուշադիր, այնուհետեւ դարձյալ սեւով սպիտակի վրա գրում է. «Վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված նյութերը բավարար են գտնելու, որ առկա է հիմնավոր կասկած մեղադրալի կողմից ծանր հանցագործություն կատարած լինելու մասին»: Դարձյալ ոչ մի խոսք իմ հարցադրման կապակցությամբ: Խնկո-Ապերը հավանաբար ինձ կհուսադրեր, ասելով, որ բժշկությունը Հայաստան երկրում լայն թափով զարգացում է ապրում, գուցե դատավորներն իրենց խլությունը բուժելու հնարավորություն նույնպես կունենան:

Ժ. Խ., փաստաբան

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930