ՀԱԿ համակիրներն արդեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում են: Չնայած առավոտյան, դեռ Սարյան պուրակում ՀԱԿ քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանը մեզ ասել էր, որ երթին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շրջակայքից կմիանա նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, բայց նա այդպես էլ չմիացավ երթի մասնակիցներին:
Փոխարենը երթին միացավ Լեւոն Տեր-Պետրոսյանի կինը: Հարցին, թե հիվանդության պատճառո՞վ է, որ չի միացել ՀՀ առաջին նախագահը, կինը պատասխանեց՝ excuse me, եւ ասաց, որ նա գրիպոզ վիճակում է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ