Ես ավարտել եմ Համամլիի՝ այժմ Սպիտակի միջնակարգ դպրոցը: Որպես մաթեմատիկայի ուսուցիչ եւ ուսմասվար աշխատել եմ Կիրովականի երկաթգծի դպրոցում, Երեւանի Խանջյանի անվան դպրոցում՝ որպես մաթեմատիկայի ուսուցիչ, Երեւանի ժողկրթբաժնի դպրոցական տեսուչ: Այնուհետեւ 8 տարի աշխատել եմ Երեւանի Ստալինի անվան դպրոցում՝ որպես ուսմասվար: Դիսերտացիա եմ պաշտպանել եւ ստացել եմ մանկավարժական գիտությունների թեկնածուի աստիճան եւ դոցենտի կոչում: Աշխատել եմ Երեւանի Խ. Աբովյանի անվան համալսարանում 8 տարի՝ որպես դասախոս: Այդ ժամանակ մեր համալսարանի ռեկտորն էր պարոն Ղուկասյանը: Ես 8 տարի շարունակ եղել եմ համալսարանի պատերազմի վետերանների խորհրդի նախագահը: Օրերից մի օր պարոն Ղուկասյանը կրճատել էր իմ աշխատանքը ու անմարդկային վերաբերմունքի արժանացրել: Մեր համալսարանում պատերազմի վետերաններից մնացել էինք 5 հոգի: Երբ մայիսի 9-ին գնում էինք տոնակատարության՝ Մոնումենտ, ռեկտոր Ղուկասյանը մեզ ոչ մի կոպեկ չէր տալիս: Իսկ հաջորդ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը տոնակատարության մասնակից մեր 5 հոգուց յուրաքանչյուրին ծրարով գումար էր տալիս ու հարգալից վերաբերմունքի արժանացնում:
ԴԱՎԻԹ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ