Ով, ինչի համար եւ ինչպես է իրականացրել հայերի ցեղասպանությունը՝ հայտնի է ամենայն մանրամասնությամբ: Ով է թույլ տվել եւ ով է նպաստել, որ այդ աղետը տեղի ունենա՝ նույնպես գաղտնիք չէ: Այստեղ մեր պետության, մեր ազգային կառույցների, մեր պատմաբանների խնդիրն է՝ գտնել փաստեր եւ փաստարկներ՝ ամբողջ աշխարհին դա բացատրելու համար: Մեզ՝ հայերիս համար կարեւոր է պարզել այլ հարցեր՝ մասնավորապես, հասկանալ, թե ինչու որոշ տեղերում մեզ հաջողվեց դիմադրություն ցույց տալ թուրք զինվորականներին եւ հրոսակներին եւ ինչու շատ դեպքերում այդպիսի դիմադրություն չի ցուցաբերվել: Պարզ է, որ հայերին բնաջնջելու թուրքական պետության ծրագիրը, միեւնույն է, իրականացվելու էր, բայց արդյոք չպիտի՞ լինեին ավելի շատ դրվագներ, որոնցով մենք այսօր հպարտանում ենք, ինչպես հպարտանում ենք, օրինակ, մուսալեռցիների հերոսությամբ: Ի դեպ, հայտնի է, որ Սումգայիթում էլ է այդպիսի դեպք եղել, երբ հայ տղամարդը սատկացրեց (ուրիշ բառ չեմ գտնում) իր ընտանիքի վրա հարձակված հրոսակներից մեկին:
Զուտ տեխնիկական խնդիրներից՝ կոնկրետ գյուղի կամ քաղաքի աշխարհագրական դիրքից, ինչ-որ տեղ պահած զենքի առկայությունից կամ բացակայությունից եւ այլ նմանատիպ հանգամանքներից զատ՝ կարո՞ղ են լինել նաեւ հասարակական, քաղաքական, հոգեբանական պատճառներ՝ չդիմադրելու համար: Մենք խուսափում ենք խոսել այդ թեմաներով՝ չցանկանալով, հավանաբար, թուրքերի ջրաղացին ջուր լցնել: Բայց գուցե մենք ավելի շատ ենք այդ ջրաղացին ջուր լցնում, երբ 1915 թվականի հետ կապված ինքներս մեզ պատկերում ենք որպես խեղճուկրակ, զարկված-զրկված, բազմաչարչար ժողովուրդ՝ կարծես թե չարչարվել ենք միայն մենք, իսկ մնացած ժողովուրդների պատմությունը հաղթանակների եւ հաճույքների անընդմեջ շղթա էր: Եվ որպես այդ «դասագրքային» ինքնախղճահարության ամփոփում, վերջում լսվում է՝ «Է՛, հայ բախտ է» տնքոցը:
Իրականում ոչ մի «հայի բախտ» էլ գոյություն չունի: Հայի բախտ չէ, որ մենք բաժանված ենք Հայրենիքի եւ Սփյուռքի: Դա իրողություն է, որից պետք է օգտվել, եւ որը պետք է հոգեբանորեն հաղթահարել: Մենք պետք է քայլեր անենք՝ իրար հասկանալու համար, որոնք առայժմ չենք անում: Հայի բախտ չէ, որ Հայաստանի կեսը այս 22 տարում փախել է երկրից՝ որքան ես ուզում եմ «թասիբի քցեմ» իմ եղբայրներին, որպեսզի նրանք վերադառնան եւ մեզ հետ միասին չարչարվեն, նրանք «թասիբի չեն ընկնում», նեղվում են, բերում են քաղաքական եւ այլ պատճառաբանություններ: Եթե Հայաստանում ինչ-որ հրաշալի բարելավումների են սպասում, որ հետո գան, ուրեմն՝ երբեք չեն վերադառնա: Պետք է չարչարվենք, որպեսզի բազմաչարչար չլինենք: Ասածս, թվում է, կապ չունի ապրիլի 24-ի հետ, բայց մենք խոսում էինք դիմադրություն չցուցաբերելու հոգեբանական արմատների մասին, այդպես չէ՞:
Իսկ որոշակի բարդույթներ մենք կհաղթահարենք այն ժամանակ, երբ վերջ կտանք Երեւանի Ազատության հրապարակում թուրքական դրոշ այրելու թուլակամ, անզոր հոխորտանքին:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Եվ որպես այդ «դասագրքային» ինքնախղճահարության ամփոփում …
Իրականում դա հենց դասագրքային է, որ կա: Եթե թերթեք դպրոցական օրինակ գրականության դասագրքերը, կարծում եմ պարզ կդառնա, որ ինքնախղճահարությունը մեր հասարակության մեջ պետք է լինի նորմալ, ու հակառակը բացառություն: Ցավոք այս հարցը կարծես ոչ մեկին չի հետաքրքրում 🙁
Արամ ջան,այս օրն ուղղակի չի տրամադրում խոսել 1915-17թթ և 1998թ սկսված ու շարունակվող եղեռների հիմնական տարբերության մասին…
Այնուամենայնիվ՝ կասեմ.
-1915-17թթ ցեղասպանությունը իրագործեցին օսման-թուրքերը՝ օսմանյան թուրքիայում,իսկ մերօրյա սպիտակ եղեռնը իրականացնում են հայեցի ազգանուն կրող թուրքերը՝ մեր բնօրրան՝ Հայաստանում…
Եթե ,,թասիբի ընկնենք,, ու բոլորս մի գեղեցիկ օր գանք,ապա հաջորդ օրը Հայաստանում տեղի կունենա ազգային-ազատագրական հեղափոխություն՝ իր անկանխատեսելի հետևանքներով հանդերձ…Նման հանգուցալուծման մասին Դուք մտածե՞լ եք՝ հաշվի առնելով,որ մերօրյա թալեաթը առանց վարանելու Արցախում գտնվող բանակը կհանի մեր բոլորի դեմ,ինչպես դա արվեց 1998,2003,2008 և 2013 թթ նախագահական ընտրությունների ընթացքում:
Հ.Գ.
Ձեր պատասխանը,ինչպես միշտ՝ կլինի սմայլիկո՞վ:)
Դե, ձեզ տեսնեմ՝ եկեք:
Գալու ենք,Արամ ջան՝ գալու ենք:Ու թող Մսրա Սերժիկը 40 գազ խորությամբ փոս փորի,հավաքի էնտեղ իր 40 ավազակներին,փոսը ծածկի 40 գոմշի կաշիով ու միասին փոսում իրենց վերջին նամազն անի…
Գալու ենք՝ առավոտ ծեգին լինի,թե՝ իրիկնամթին ու մեր զարկն էլ ոչ մեկին չենք բաշխելու…
Արամ,ո՞վ և ինչո՞ւ հանեց Ռ.Քոչարյանին՝ ՌԴ Գլխավոր Դատախազություն հրավիրելու մասին լուրը:Կամ էլ՝ ու՞մ հրահանգին ու պահանջին Դուք ենթարկվեցիք:
Գուցե նախ փորձեիք փնտրե՞լ Ձեր ցանկացած հոդվածը: Գոյություն ունի «փնտրել» բաժին, այնտեղ գրում եք Քոչարյան, եւ առաջինը հենց Ձեր նշած հոդվածն է բերում: Ահա այդ հոդվածը: https://www.aravot.am/2013/04/23/234770/
Արամ ջան: ԵՎ,՛ Ձեր թասիբի քցելն էր, և թե՛ Հարութ Բրոնոզյանի veratarts հաղորդումը, և թե՛ իմ
անչափ հարգելի՝ Երվանդ Մանարյանի այն կոչը, որ -,,եկեք ձեր երկրին տեր կանգնեք,, և ես 29 տարվա ընդմիջումից հետո,՝ արդեն իմ երկրում եմ, իմ սիրելի Երևանում, որը իհարկե շատ է փոխվել, տեղ-տեղ նույնիսկ անճանաչելի դարձել,՝ հատկապես իմ մանկության Արաբկիրը և Բանջարանոցը: Մեր տունն էլ կա, բայց ուրիշ մարդիք են ապրում, որոնք Երևանի հետ երբեք կապ չեն ունեցել, իսկ մենք մեկս մյուսի խելքին ընկած լքեցինք մեր երկիրը: Հիմա ետդարձի առաջին քայլը ես եմ արել:
Քիչ առաջ վերադարձա Ծիծեռնակաբերդից, Ռաֆֆի Հովհաննիսյանի առաջնորդությամբ, բոլոր երթի մասնակիցները ինձ շատ հարազատ դեմքեր էին, թեպետ ոչ ոքի չէի ճանաչում, կարծես հին Երևանցու պատկերը փոխվել է, կամ էլ իմ պատկերացումները մնացել հինը: Առանձին վերցրած, բոլորն էլ լավն են, բայց ասում են՝ Սարոյանն է ասել, որ-,,ինչ որ բան, ինչ որ տեղ սխալ է,,: Ամենասխալը՝ իհարկե այս կիսագրագետ, կիսագողական թափթփուկներին հանդուրժելն է, նրանց առաջնորդով: Հույսով եմ, որ պայքարը՝ դեռ լուրջ ընթացք կստանա, իսկ ես,՝ Ձեր արդար դիտողությունից բացի՝,- որ ,,չինովնիկների ազգանունները փոքրատառերով գրելով, կարծում եք
հայրենասեր եք,, մոտավորապես եմ նշում: Կաշխատեմ լուրջ պիտանի լինել հանցագործ ռեժիմի փլուզմանը:
Այնպես որ, եկել ենք, և գալու ենք, և միասին հաղթելու ենք ներքին թշնամուն, որը ավելի քիչ վտանգավոր չէ, քան արտաքին թշնամին, որը քողարկվում է Նժդեհի պատգամները սրբապղծելով:
Ինչպես այսօրվա երիտասարդներն են ասում՝ like.
Ինձ թվում է, Աստված ամեն մարդու (ժողովուրդի, ազգի) տալիս է այնքան արդարություն, որքան մարդը (ժողովուրդը, ազգը) կարող է այդ արդարությունը պաշտպանել: Դրա համար, արդարության մուրացիկներից պետք է վերածվենք արդարության հզոր զինվորի եւ կոփենք մեր ուժը ոչ միայն մեր, այլ նաեւ այլ ազգերի արդարության համար կռիվներում:
Սիրելի Հայ ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, այսօր ինձ համար ցեղասպանության զոհերի հիշատակի օր լինելուց բացի, նաև աշխարհի բոլոր հայերի միասնության օրն է: Կարծում եմ՝ «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով այս օրը պետք է պաշտոնապես սահմանվի որպես ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ԵՎ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՕՐ: 8 տարեկանից սկսած ապրում եմ իմ ցեղասպանված Ազգի ցավով ու տառապանքով և ինքս էլ տառապում եմ: Այդ ցավն ինձ՝ որպես ՀԱՅ մարդու երբեք չի կարող լքել: Շուտով լրանում է ոճրագործության 100 տարին: Դեռ ժամանակ կա և մենք կարող ենք երկու տարվա ընթացքում այս հարցի լուծման համար լուրջ ձեռքբերումներ արձանագրել: Մենք պետք է ավելի ուժգին լծվենք ցեղասպանության ճանաչման և Հայ ժողովրդին հատուցում տալու արդար գործին: Մեր գործն արդար է: Հեռավոր Թուրանից եկած օտարները բնաջնջել են մեր գենոֆոնդը և տիրացել մեր Հայրենիքին: Հայրենիքի կորուստը տեղի է ունեցել ոչ թե ինչ-որ պայմանագրերի, այլ Ազգ բնաջնջելու միջոցով: Չնայած դրան՝ այսօր այդ Ազգը կանգուն է, ունի ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ու հասնելու է հատուցման: Մեզ միայն ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ է պետք: Մեկ-երկու ամսվա ընթացքում կարելի է մշակել գործողությունների լուրջ ծրագիր: Մեզանից յուրաքանչյուրը, լինի բանվոր, դիվանագետ, գործարար, թե մտավորական, պետք է իր առաջարկն ու ներդրումն ունենա այս գործում: Հավատացած եմ՝ Վիլսոնյան Հայաստանը մի օր իրականություն է դառնալու…
Պ-ն Աբրահամյան, մի մեծատառով ԼԱՅՔ հոդվածի համար: Ցավոք՝ նույնիսկ համազգային սգո օրը, տարին միայն մեկ օր չենք կարողանում ձեռնպահ մնալ անձնական վիրավորանքներ հասցնել միմյանց, թեկուզ թիրախը նախագահն ու նրա աշխատակազմն են: Ներքուստ համոզված չեմ, որ նույնիսկ հայրենիք վերադարձած հայը՝ ով սեփական երկրի իշխանավորին հայ չի համարում, մարմնավորում է “օրինակելի” հայի կերպարը: Միայն ավելացնեմ, որ ամեն մի “թասիբի գցողի” դեմ, ցավոք հարյուր “դուխաթափ” անող կա:
Ցավալի է, որ լրագրողը ոչ միայն անգիտակ է իրականությանը, այլև փորձում է մոլորեցնել մարդկանց, և միաժամանակ չի էլ փորձում, իսկ գուցե դա է հնարավորությունը… Թուրքիան իրականացրել է ցեղասպանությունը ընդամենը 30 000 բանակով, որոնք ցրված են եղել ամբողջ արևմտյան Հայաստանով, և բանտերից ազատված մոտ 10 000 թուրք և քուրդ հանցագործներով, որոնք էլ հիմնականում կատարել են թալանն ու խոշտանգումները… Հայ զինված կամավորների ընդհանուր թվաքանակը անցել է մոտ 12000-ից, որոնք սակայն այդպես էլ չմիավորվեցին և չկռվեցին ընդյանուր հրամանատարության տակ, որն էլ ստեղծեց հնարավորթյոյւն թուրքիայի համար իրականացնել իրենց ծրագիրը… Եթե հայկական ջոկատները միավորվեին, ապա ոչ միայն կկասեցվեր թուրքական բանակի առաջխաղացումը, այլև Հայրեը կարող էին հռչակել ազատ ու անկախ հայաստան` ընդամենը պետք էր ընդունել մեկի հրամանատարությունը… Ես երկար փնտրում էի, լավ չկար մեկը, որը նման առաջարկություն աներ… Պարզվում է, որ Սարգիս անունով բավական հայտնի ջոկատներից մեկի հրամանատարը առաջարկել է և հաղթանակի միակ պայմանն է համարել ջոկատների միաբորումը, բայց նրա առեղծվածային սպանությունը կարծես կասեցրեց նման ձգտումները… Եվ հիմա, երբ հեռվից ես դիտում, այնպիսի տպավորթւոն է, որ մարդիմ ընդամենը փորձում էին հերոսանալ և ոչ թե կասեցնել թուքերի ծրագիրը… Հայտնի է, որ Եվրոպական մի շարք երկրների հետախուզություններ, հրչահրում էին Հայ -թուրք բախումներ, ամեն ինչ անում էին, որ Հայերը չմիավորվեին, բայց նրանց ցանկացած սադրանք կդատապարտվեր պարտության, եթե Հայկական ջոկատների հրամանատարները պարզապես ցանականային միավորվել…
Շատ հետաքրքիր տեղեկություններ են, շնորհակալություն:
ասել եմ ասեում եմ, երբ մենք ընդունեցինք քրիստոնեությունը ու այն ազգայնացրեցինք, այ էտտեղիցել սկսվեցին մեր ազգային խնդիրները, ես Եվրոպայում իմ հավատացյալ ռուս ընկերոջը հարցրի ինչու ամեն կիրակի մոտակայքում ռուսական եկեղեցի չլինելու պատճառով դու գնում ես վրացական ոչ թե հայկական, չէ որ մենքել ենք ուղղափառ, ծիծաղելով ասեց Ձեր եկեղեցին դուք ազգայնացրել էք, ես էնտեղ անելիք որպես հավատացյալ չունեմ….,իսկ եկեղեցին միշտ հնազանդության /չհաշված առանձին դեպքերի/ կոչ էր անում, նույնիսկ կրիշի տակ էր մտնում…