Aravot.am-ի ոստիկանական աղբյուրները հենց նոր տեղեկացրին, որ մի քանի րոպե առաջ ոստիկանությունը բերման է ենթարկել Գյումրիի Շիրակացու փողոցում հնչած կրակոցների մեջ կասկածվող անձանցից մեկին՝ Վարդան Ղուկասյանի եղբորորդի Վահե Ղուկասյանին, որը վիրավոր է եղել եւ բերման է ենթարկվել իրենց տնից:
Նույն աղբյուրները նաեւ տեղեկացնում են, որ երեկ երեկոյան ոստիկանություն հարցաքննության հրավիրված Գյումրիի նախկին քաղաքապետը մինչեւ վերջ չի խոստովանել իր եղբորորդիների կապը տվյալ հանցագործության հետ: Վերջինս նշել է, որ իրենք են իրենց վրա կրակել:
Այս պահին Գյումրիում են ոստիկանական հատուկ խմբեր:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ