Հայոց Ցեղասպանության միջազգային դատապարտման գործընթացն այլևս անդառնալի ընթացք է ստացել: Համաշխարհային ճանաչումն ընդամենը ժամանակի հարց է: Այնուամենայնիվ, մենք պարտավոր ենք հետևողականորեն շարունակել պայքարը ժխտողական տրամադրությունների դեմ: Սակայն ամենախելամիտ քայլը Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ այդ գործընթացին նոր որակ հաղորդելն է, ընդվորում` և բովանդակային, և մեթոդաբանական առումով: Այսինքն, Ցեղասպանության անհերքելի փաստը զուտ ընդունելու պահանջից անցնել պահանջատիրության և հատուցման խնդիրներին, իսկ ԱՄՆ հերթական նախագահից «Ցեղասպանություն» բառը արտասանելու պահանջից անցնել միջազգային համապատասխան ատյանների կողմից իրավական գնահատականների հնչեցմանը: