Արշակունյաց-2 հասցեում գտնվող մամուլի շենք էին այսօր այցելել ոստիկանության Կենտրոնի բաժնի հետաքննիչները:
Պատճառը պատին ամրացված բանկոմատի դռան բաց լինելն էր, ու ձախողված թալանի փորձը:
Հետաքննիչները, երբ մենք արդեն շենքում էինք, հեռացել էին, հասցնելով բացատրություն վերցնել շենքի պահակից:
Ըստ նախնական տեղեկատվության, կողոպտչիները բացել էին բանկոմատի դուռը, մինչ այդ մետաղյա լարերով փակելով մամուլի շենքի դուռը:
Կարդացեք նաև
Նրանք չէին կարողացել տանել բանկոմատի գումարների պահոցը: