Նա հոգեպես առո՞ղջ է
Ապրիլի 23-ին, ժամը 16.30-ի սահմաններում Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի «շտապ օգնության» խումբը մեկնել է Բերդավան գյուղ: Այդ գյուղի 32-ամյա բնակչուհի Ն. Ա.-ն հերթական անգամ կտրել է իր երակը՝ փորձելով ինքնասպան լինել: «Շտապ օգնության» աշխատողները կնոջ ձախ նախաբազկի շրջանում առկա վերքերը մշակել են, նրան հանգստացնող դեղ սրսկել: Կինը հանգիստ տոնով ասել է, որ ինքը «լավ է անում», բուժաշխատողներին սպառնացել է, ասելով, որ նրանց հանգիստ չի թողնելու: Սա Ն. Ա.-ի ինքնասպանության 3-րդ փորձն է: Նախկինում հայտնել ենք, որ նա ինքնասպանության փորձ էր կատարել նաեւ 2013թ. մարտի 24-ին:
Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ կնոջ եղբայրը հաշվառված է որպես հոգեկան հիվանդ, սակայն ինքը հոգեկան հիվանդ չի համարվում: Վերջերս կնոջը` հոգեկան վիճակը պարզելու համար, ուղարկել էին Վանաձոր, որտեղ հայտարարել են, թե Ն. Ա.-ն հոգեպես առողջ է: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ Ն. Ա.-ն ինքնասպանության փորձեր է կատարում ոգելից խմիչք օգտագործելուց հետո:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ