«La Reppublica»-ն տեղեկացնում է, որ Սաուդյան Արաբիայից շեյխ Ալ Շաոբին մտադիր է 80 միլիոն եվրոյով գնել Իտալիայի «A» սերիայի «Լացիո» ֆուտբոլային ակումբը:
Հետաքրքիր է, որ ակումբի սեփականատեր Կլաուդիո Լոտիտոն տեղյակ չէ այդ մասին: «Ես ակումբը վաճառել չեմ պատրաստվում: 80 միլիոն եվրոն ծիծաղելի գումար է: «Լացիոն» անհամեմատ թանկ արժի: Ամեն դեպքում ես չեմ զբաղվել ակումբը գնահատելու հարցով: «Լացիոյի» վաճառքն ինձ համար անընդունելի է», – հայտարարել է Լոտիտոն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ