Լրահոս
Օրվա լրահոսը

Պետդեպարտամենտի զեկույցներում շարունակվում է խտրական վերաբերմունքը հայերի ու հայության նկատմամբ։

Ապրիլ 24,2013 11:31

Դատեք ինքներդ, այս էլ որերորդ անգամ Պետդեպարտամենտի զեկույցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին նշվում է այսպես. «Անջատողականները՝ Հայաստանի աջակցությամբ, շարունակել են վերահսկել Լեռնային Ղարաբաղի մեծ մասը եւ հարակից ադրբեջանական տարածքները: Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը շարունակել է Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի համանախագահությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից միջազգային միջնորդության առարկա լինել»:
Երեւի, եթե Աստված չանի, «անջատողականների» փոխարեն Միացյալ Նահանգների սիրելի նավթապաշարներ տնօրինող ալիեւյան կլանը «վերահսկեր Լեռնային Ղարաբաղի մեծ մասը», իսկ Արցախի հայությանն էլ ցեղասպանության ու բնաջնջման ենթարկած լինեին, Վաշինգտոնում իրենց սարսափելի երջանիկ պիտի զգային, ընդամենը հեռուստախցիկների առջեւ ձեւեր թափելով, թե «խիստ մտահոգված են հայերի կոտորածների վերաբերյալ ստացվող տեղեկություններից…» կամ առավելագույնը, ամերիկացած հայերի ձայները գողանալու համար խոստանային, թե այս մի ցեղասպանությունն էլ կճանաչեն։
Անջատողականներ… Եվ նման բան է ասում մի պետության արտաքին քաղաքական գերատեսչությունը, որն անմիջականորեն ներգրավված է խնդրի խաղաղ կարգավորման միջնորդական գործընթացում։ Իրավիճակում, երբ արդեն անգամ ԱՄՆ նահանգներից մեկը ԼՂՀ-ն ճանաչել է, Արցախի հայությանն «անջատողականներ» կարող է համարել երեւի միայն իրականությունից լրիվ կտրվածը։
Ի դեպ, ինչ-որ չենք նկատել, որ նույն ԱՄՆ նույն Պետդեպարտամենտը թեկուզ մեկ անգամ մարդավարի կամ գոնե հոդաբաշխ նախադասությամբ անդրադառնա Ադրբեջանը ղեկավարող Իլհամ Ալիեւի ակնհայտ հակահայկական, ռասիստական հայտարարություններին, չհաշված արդեն ադրբեջանական իշխանությունների մի շարք քայլերն ու հայտարարությունները, որոնք ուղղակի հակասում են համամարդկային նորմերին ու չափանիշներին։
Առավելագույնը, ինչ ադրբեջանական ելուզակությունների դեպքում կարելի է լսել Միացյալ Նահանգների պաշտոնական ներկայացուցիչներից, լղոզված, ոչինչ չասող «երկու կողմերին» ուղղված զսպվածության կոչերն են, որոնք ուղղակիորեն խրախուսում են ադրբեջանական իշխանություններին նոր սրիկայություններ գործել։

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930