Հատված ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանի հարցազրույցից:
– Պարոն Հովհաննիսյան, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը հայտարարել է, թե ժամանակն է, որ ԲՀԿ–ն հայտարարի իր ընդդիմադիր լինելու մասին: Ըստ Ձեզ՝ դա ի՞նչ է տալու քաղաքական դաշտին։
– Նախ՝ թող հայտարարությունն անեն, հետո նոր կտեսնենք։ Մինչեւ հիմա իրենք այլ կարգավիճակի մեջ էին՝ այլընտրանք էր կոչվում դա։ Ես, ճիշտն ասած, հիմա չեմ կարող կանխատեսումներ անել, բայց հուսով եմ, որ ընդդիմադիր դաշտը կուժեղանա, եթե նրանք այդպիսի հայտարարություն անեն։
– Եթե նման հայտարարություն լինի, ԲՀԿ-ն իր դերակատարությունը կավելացնի՞, թե՞ կնվազեցնի։
Կարդացեք նաև
– Կտրուկ պետք է փոխվի, նույն ձեւով մնալ հնարավոր չէ։ Դառնալով ընդդիմություն՝ դու այլեւս չես կարող քո աշխատանքի մեջ կիրառել նույն մեթոդները, որոնք կիրառում է իշխանությունը։ Այստեղ որակական փոփոխություն պետք է տեղի ունենա, դա իմ կարծիքն է։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Ժողովուրդ»