Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը խաղադաշտ չի մտնի առնվազն երկու շաբաթ:
Ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկուն (13 գոլ), բուժզննում է անցել, որի ժամանակ բժիշկներն արձանագրել են կոնքի ետեւի հատվածի արտաքին մկանների մասնակի սալջարդ: Ապաքինվելու համար պահանջվում է առնվազն երկու շաբաթ: Հետեւաբար, Յուրան ակումբի կազմում չի մասնակցի «Անժիի» եւ «Մորդովիայի» հետ հանդիպումներին:
Մովսիսյանը վնասվածքն ստացել է ապրիլի 21-ին՝ պրեմյեր լիգայի 25-րդ տուրում՝ ԲԿՄԱ-ի հետ հանդիպման ժամանակ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ