Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր խորհուրդ Ապրիլի 24-ի համար

Ապրիլ 24,2013 10:19

Ցեղասպանությունը, ցեղասպանվածի զավակ լինելը հայոց համար, հատկապես Սփյուռքում ինքնության մասն է: Սարսափելի է, երբ ողբերգությունն է դառնում ազգը համախմբող գաղափար, սակայն միանշանակ է, որ Սիդնեյից մինչև Ամերիկա հայկական ծագումով մարդկանց հաճախ միավորում է ոչ թե լեզուն, կրոնը, այլ պայքարը նախնիների նկատմամբ կատարված անարդարության դեմ: Հայության շատ զանգվածներ փորձել են ազատվել զոհի բարդույթից, իրենց զավակներին տալ ընդունող երկրի քաղաքացու ինքնություն, սակայն ստացել են ԱՍԱԼԱ կամ Արցախյան հերոսամարտի մասնակից սերունդ:

Շուտով կլրանա Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Սփյուռքյան շատ կառույցներ այսօր էլ ջանքեր են թափում ճանաչման և ժխտողականության դեմ պայքարի համար: Արդյո՞ք նույն կերպ պետք է շարունակել պայքարը նաև երկրորդ հարյուրամյակում:

Ցեղասպանվածի բացասական իդենտիկությանը լուրջ մարտահրավեր նետեց Ղարաբաղյան շարժումն ու հաղթանակը: Հայությանը մատուցվում էր հաղթողի ինքնություն: Սակայն պետք է խոստովանենք, որ հայությունը և հատկապես Սփյուռքն այնքան էլ ակտիվ չեղան հաղթական ինքնությունը յուրացնելու գործում: Արցախյան պատերազմում կռված սփյուռքահայ որոշ հրամանատարներ Սփյուռքի ոչ բավարար մասնակցությունը Արցախյան պատերազմին բացատրում են սփյուռքյան կառույցների վարվելակերպով:

Տարիներ առաջ այս վարկածը տարօրինակ էր թվում, սակայն Սիրիայում կատարվող դեպքերը վերացրին բոլոր կասկածները:
Սիրիահայերին Հայաստան տեղափոխելու լուրջ քայլեր չկատարվեցին ոչ միայն հայկական ապաշնորհ իշխանությունների մեղքով, այլ նաև Սփյուռքի կառույցների լոբբինգի շնորհիվ: Հայաստանից դուրս հայության թվի պակասումը կբերեր այդ երկրներում հայկական կառույցների թուլացմանը, նրանց գոյության իմաստազրկմանը:

Հայությունն ամեն օր ենթարկվում է ցեղասպանության, եթե չի ապրում իր հայրենիքում: Հոգևոր հայրենիքի գաղափարը միֆ է, Հայաստանից դուրս բնակվող հայը ուծացման ենթակա կենսաբանական հումք է ընդամենը:

Ժամանակն է Սփյուռքում նոր կառույցներ ստեղծել, որոնց նպատակը կլինի ոչ թե հայությանն ամեն կերպ պահպանել ընդունող երկրներում, այլ մասնակից դարձնել նրանց ՀՀ և ԼՂՀ զարգացմանն ու վերաբնակեցմանը՝ այդ թվում գործի դնելով արդյունավետ մեխանիզմներ ներգաղթի համար: Ապրիլի 24-ը պետք է փոխի իր խորհուրդը և սգի ու ոգեշնչման օրվանից վերածվի հայրենադարձման, հայրենիքի զարգացման ու հայրենակերտման օր:

Հայկ Խանումյան

«Օրակարգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հարազատ մարդ,՝ Հայկ Խանումյան: Այս օրերին չի պակասում արտագաղթի տեմպերը, և միակ
    պակասելու պատճառը կլինի այն, որ այլևս ի վիճակի չեն լինի արտագաղթելու, իսկ Դուք խոսում եք
    ներգաղթի մասին: Հանցագործ վառչախմբի քաղաքականությունը համապատասխանում է այն
    ասածվածքին, որ չկա չարիք՝, առանց բարիքի, այսինքն շատ արտագաղթ,՝ շատ էլ ֆինանսական
    օգնություն հարազատներին: Սա է սարգսյանների դիվերսիֆիկացիայի նոր գաղափարը, ավել խելք
    չունեն, որ նորմալ բան մտածեն: Միաժամանակ և լուծում են հեղափոխական կամ ընդիմադիրների
    ինքնակամ երկիրը լքելու հարցը, առանց քաղաքական հետևանքների՝ միջազգային արենաներում:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930