Լրահոս
Օրվա լրահոսը

Բեա Էհլերս. «Գերմանացիներն սկսել են խոսել ցեղասպանության մասին»

Ապրիլ 24,2013 09:04

Գերմանիայից  ժամանած  հյուրերը Վանաձորում պատմեցին  «Մոր լռությունը»  ներկայացման մասին:

 

egern«Արմմոնո» թատերական փառատոնին մասնակցելու համար Գերմանիայից  Հայաստան ժամանած Ռայներ Բլանքերբուրգն ու Բեա Էհլերսն ապրիլի 23-ին Վանաձորում էին: «Խաղաղության երկխոսություն» Հ/Կ գրասենյակում վանաձորցիների հետ հանդիպման ժամանակ նրանք պատմեցին փառատոնի շրջանակներում ներկայացվելիք «Մոր լռությունը» ներկայացման մասին:

Ապրիլի 26-ին նրանք հանդիսատեսի դատին կներկայացնեն ազգությամբ թուրք, գերմանաբնակ գրող եւ իրավապաշտպան Դողան Ախանլիի «Մոր լռությունը» պատմվածքի հիման վրա բեմադրված համանուն ներկայացումը:

«Սա պատմություն է Թուրքիայից Գերմանիա գաղթած, այնտեղ մանկությունն անցկացրած եւ հետագայում թուրքական ազգայնական շարժման մեջ ներգրավված  մի աղջկա` Սաբինայի մասին, ով իր մոր մահից հետո բացահայտում է իր հայկական արմատները»,-Aravot.am-ի հետ հարցազրույցում ասում է Սաբինայի դերակատար Բեա Էհլերսին, ում մայրը հայ է, հայրը` գերմանացի: Նա նկատում է, որ  ամեն անգամ  դերը խաղալիս ինքն իր հետ ներքին կռվի մեջ է գտնվել:

Անդրադառնալով Հայող ցեղասպանության  խնդրին` դերասանուհին նշում է, որ այսօրվա գերմանական հասարակությունն ավելի բաց է, քան տարիներ առաջ. «Մինչեւ 2005-2006 թվականները Գերմանիայում  ընդունված չէր խոսել ցեղասպանության մասին, ու եթե ես այդ տարիներին ուզենայի նմանատիպ նախաձեռնություններով հանդես գալ,  ոչ ոք դա չէր ողջունի, այժմ, սակայն, իրավիճակն այլ է` հասարակությունն արդեն կոտրել է այդ կարծրատիպը, գերմանացիները սկսել են խոսել ցեղասպանության մասին»:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930