Երեւանի ֆուտբոլի ակադեմիայի դահլիճում ավարտվեց ԱՊՀ երկրների զինված ուժերի ծրագրով ազատ ըմբշամարտի առաջնությունը:
Հայաստանի զինծառայող մարզիկները, որոնք անցած տարի Ղազախստանում նվաճել էին թիմային չեմպիոնի կոչումը, Հայաստանում պահպանեցին տիտղոսը:
Ամբողջական կազով հանդես եկած մեր հավաքականը նվաճեց հինգ առաջին եւ մեկ երկրորդ տեղ: Ըստ քաշային կարգերի չեմպիոն դարձան Գարիկ Բարսեղյանը` 55 կգ, Նարեկ Սանոյանը` 60, Սերգեյ Հովսփյանը` 66, Վալտեր Մարգարյանը` 74 եւ Էդգար Ենոքյանը` 96: Շամիր Աթյանը 84 կգ քաշային կարգում բավարարվեց արծաթե մեդալով: Միայն գերծանր քաշային Անդրանիկ Գալստյանն անմասն մնաց մեդալներից:
Թիմային մրցանակային տեղերն ըստ հաջորդականության զբաղեցրին. 1. Հայաստան, 2. Ուկրաինա, 3. Բելառուս:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ