Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանը թվարկեց քաղաքապետարանի «ատկատները»

Ապրիլ 23,2013 22:52

«Առաջին խորհրդարանում 1990- 95-ին, որ ես ընտրված եմ եղել, վատ մարդը, բիզնես անողը, կաշառակերը կամ չինովնիկը օտար էր: 260 պատգամավոր էինք, որեւէ մեկը իր բիզնեսը չդրեց, սեփականություն ձեռք չբերեց: Այդ  ժամանակ մանդատն իր համար օգտագործելը անբարոյականություն էր:  Որովհետեւ երկիր էինք կառուցում, հեքիաթ էինք կառուցում, Ղարաբաղ էինք ազատագրում: Հիմա, այսօրվա խորհրդարանում, հակառակն է, եթե դու քո բիզնեսը չունես, ուրեմն հարիֆ ես, դմբո ես, ժամանակի հետ չես գնում: Եթե դու միլիոնատեր չես, ու հանկարծ մարշուտկա ես նստում, այ քեզ բան: Լրիվ տակն ու վրա են եղել արժեքները»,- այսօր Արաբկիր համայնքում բնակիչների հետ հանդիպումը եզրափակեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Հետո անցավ քաղաքապետարանի ատկատներին ու  ասաց, որ սկսել է Երեւանի ծաղիկները ատել. «Գիտեք էդ մի վարդակակաչը քաղաքապետարանի բյուջեի վրա ինչքան է նստում՝ 850 դրամ: Ատկատների տեղ է` էլ դու սուս: Սկզբում տեսա Երեւանում էդ նստարանները, մտածեցի՝  հազիվ իշխանությունը մի ճաշակով բան արեց, բայց որ իմացա ինչ գնով են անում ու ինչ ատկատ է գալիս: Բյուջեի վրա 405 դոլար է նստած մի նստարանը: Մնացածը գերշահույթն է: Այսինքն, իրենք ոգեւորված սարքում են, որովհետեւ գիտես՝  ինչ փողեր են գալիս: Նույն բորդյուրները գիտեք քանի անգամ են շարում, որովհետեւ նենց փողոտ գործ է… մեկ շուն սպանելու համար հազար դոլար են բյուջեից դուրս գրում: Սրանց ապրելու կերպը փող աշխատելն է, շան վրա, զուգարանի վրա… փող աշխատելուց վերան աշխատելաոճ չունեն»:

ՀԱԿ-ի քարոզարշավն այսօր Արաբկիրում ավարտվեց երթով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Լիլիթ says:

    Պարոն Մանուկյան, հանրության առջև սուտ խոսելը լավ բան չէ։ Մեկ շան վնասազերծումն արժե մոտ 2500 դրամ և ոչ թե 1000 դոլար, ինչպես Դուք եք նշում։

  2. Spartak says:

    Լավ, էլի, պարոն Մանուկյան, ձեր ժամանակ էլ ձեր չափով էր արվում, պետք չէ հրեշտակի
    թևեր հագնել: Լավ հիշելու համար աչքերը պինդ փակեք՝ ամեն ինչ իր տեղը կընկնի:

    • Tigran says:

      Սպարտակ ջան, այն ինչ կատարվում է հիմա ու դա քեզ թույլ է տալիս, կարողանում ես չմոռանալ թե 90- ականներին ինչ է եղել, ուրեմն մեզ դեռ քիչ են անում: 90- ականներին ինչքան հիշում եմ մեր վարչապետին ամենամեծ մեղադրանքը այն էր, որ Mallboro էր ծխում: Նայենք ԱԺ նախագահին տեսել եք ինչպես է ապրում, հաստատ կանաչեղենի վրա միլիոնատեր չի դարձել, ու էսքանից հետո հլա հիշողությունտ քեզ չի դավաճանում:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930