Լրահոս
Օրվա լրահոսը

Անի Քոչար. «Մինչ Տարոն Մարգարյանը թիթեռ է նկարում, երեւանցիները տառապում են»

Ապրիլ 23,2013 21:36

Նա Դավիթաշենում տեղեկացրեց, թե ինչու է այս օրերին Արման Մուշեղյանը զանգեր ստանում տարբեր կուսակցություններից:

styopa ev AniԱյսօր Դավիթաշեն համայնքում «Բարեւ Երեւան» դաշինքի քարոզարշավին, ավագանու թեկնածու Անի Քոչարը քաղաքացիներին այսպես կողմնորոշեց. «Մենք պետք է ընտրենք թիմ, աշխատակազմ մեր քաղաքի համար, այլ ոչ թե՝ զուտ դեմք: Այս տարիներին ես չեմ հիշում որեւէ ավագանու անդամի, որն իր գործով հայտ է ներկայացրել, որպեսզի շարքային քաղաքացին դրա մասին իմանա: Իսկ ես ուշադիր քաղաքացի եմ: Հիմա ինչպե՞ս է արվում՝ կայացվում է որոշում՝ փակ դռների հետեւում: Աստված գիտի»:

Խոսելով Դավիթաշենի խնդիրներից՝ Անի Քոչարը նկատել էր, որ տարածքում մի արհեստական թիթեռ է տեղադրել Տարոն Մարգարյանը: Նա հարցրեց հավաքվածներին. «Ո՞ւմ են պետք այս արհեստական թիթեռները: Որովհետեւ այն նույն ժամանակ, երբ մենք արհեստական թիթեռ ենք տեղադրում կամ ավելի պատկերավոր ասած՝ թիթեռ ենք նկարում, շատ երեւանցիներ լուռ տառապում են իրենց տներում՝ սոցիալական խնդիրներից»:

Անին նաեւ պատմեց, որ այս օրերին իր ամուսնու՝ «Աշխարհն առանց արգելքների» հ/կ նախագահ Արման Մուշեղյանի հեռախոսին բազմաթիվ զանգեր են հնչում: Անիի խոսքերով՝ «Ընտրությունից ընտրություն ցուցադրաբար զանգում են եւ հրավիրում բոլոր այն հանդիպումներին, որոնք պետք է նկարահանվեն: Իհարկե, ամուսինս մերժում է: Ընտրությունից ընտրություն մեզ պետք չէ հասարակության խոցելի խավերին հիշել: Նույնն էլ ձեզ եմ կոչ անում՝ թույլ չտաք, որ ձեր մասին հիշեն միայն ընտրությունից ընտրություն: Մենք հիշում ենք մարդկանց, որոնք բարեւ են տալիս միայն նախընտրական շրջանում եւ ըստ նպատակների»:

Նա նաեւ ասաց, որ ճանապարհին տեսել են ապօրինի շինություն, որը ծառայում է շտաբ՝ ՀՀԿ-ի համար. «Հասկանում ենք, որ մարդը խնդիր ունի իր տարածքն օրինականացնելու եւ կատարվում է ծառայություն՝ ծառայության դիմաց: Ես արժանապատվ կյանքի կողմնակից եմ: Ես չեմ սիրում հեշտ ուղիներով գնալ: Ես պայքարող տեսակ եմ եւ դա սովորել եմ նաեւ իմ ուսուցչից՝ տիկին Բախշյանից: Ոչ ոք այդ կացինը չունի, որով ձեր հարցերը պետք է լուծի: Յուրաքանչյուս մեր հարցերը պետք է լուծենք՝ շարունակական պայքարով»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930