Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հարձակվել են ilur-ի լրագրողի վրա, խոչընդոտել նրա աշխատանքը

Ապրիլ 23,2013 21:22

Ինչպես տեղեկանում ենք Ilur.am կայքից, այսօր ՀՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի հետ նախընտրական հանդիպման ժամանակ միջադեպ է գրանցվել՝ այդ կայքի լրագրող Հակոբ Կարապետյանի հետ կապված:

«Մի երիտասարդ մոտեցավ՝ «ի՞նչ ես նկարում», ասացի՝ «ինչ որ տեսնում եմ», «երկար ե՞ս նկարելու», ասացի՝ «մինչեւ միջոցառման ավարտը»: Մի քանի հոգի էլ մոտեցավ, մեկը թե՝ «ապեր, ստե մի նկարի, գնա ընդե, ծառերը նկարի», ասացի, որ օրենքով ինձ վերապահված գործն եմ անում (էդ ընթացքում շարունակելով նկարել գազելի շուրջ տեղի ունեցողը, բայց ոչ զրուցակիցներիս դեմքերը): Սա թե՝ «հիմի ուզում ես, մենք էլ մեր օրենքներով քո հետ վարվե՞նք»: Ասում եմ՝ ի՞նչ պետք է անեք, ես հրապարակային միջոցառում եմ լուսաբանում, որեւէ մեկի իրավունքը չեմ խախտում (խոսում եմ հնարավորինս գրական լեզվով, սրանց դիմելով «դուք»-ով):

Երբ տեսախցիկս պահեցի սրանց վրա, ավելի բորբոքվեցին: Էդ պահին մոտեցավ կապույտ վանդակավոր պիջակով ճաղատ մեկը (մենք արդեն պարզել ենք, որ հարվածողը Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ, ավագանու թեկնածու, «Տուրբո» մականունով հայտնի Աշոտ Պապայանն է-խմբ.), որ մինչ այդ համակարգում էր թաղի երեխեքի, Տարոն Մարգարյանին աղուհացով դիմավորել պատրաստվող աղջիկների «աշխատանքը», ու հայհոյելով սկսեց հարվածել: Նրան միացան մյուսները, սկսեցին քաշքշել, հարվածել: Էդ ընթացքում էն եմ հիշում, որ պիջակավորը գոռում էր՝ «խի եք հարամում արա մեր հացը, այ ռեվոլյուցյոներներ»:

Շեշտեմ, որ բակում մի քանի տասնյակից ավել մարդ էր հավաքված, այդ թվում՝ ոստիկանության մի բարձրահասակ մայոր, բայց որեւէ մեկը չփորձեց խանգարել սրանց:  Երբ ակնոցս աչքերիցս ընկավ, ձեռքիցս նկարահանող սարքը խլեցին ու հանդարտվեցին, ամեն մեկը մի կողմի վրա գնաց:  Մոտենում եմ մայորին, ասում ա՝ «նորմալ ա, ապեր ջան, հանգստացի, զանգել եմ ոստիկանություն»:

Քիչ անց մի քանի ջահել են մոտենում, թե՝ ապեր, արի մի կողմի վրա գնանք, ապարատդ տամ: Ասում եմ՝ ոչ մի տեղ չեմ գա, եթե ապարատիս տեղը գիտես, բեր: Գնաց:

Մի կին մոտեցավ, անունը՝ Ռուզան, թե՝ ու՞մ պատվերն ես կատարում, որ էս ժողովրդին հրահրում ես: Ասում եմ՝ տիկին, մորս տարիքի եք, մի հատ ինձ նայեք, ես չեմ եկել էստեղ, որ ինձ ծեծեն: Ի դեպ, էդ կինը հետո, արդեն Տարոնի ժամանելուց հետո, «բուն» միջոցառման ժամանակ ելույթ ունեցավ հարթակից՝ Մարգարյանին խնդրելով, որ մի քանի տարի էլ ղեկավարի՝ «էդ մե՛նք պետք է խնդրենք ձեզ, որ ղեկավարեք, ոչ թե դուք մեզնից ձայն պետք է խնդրեք»:

Իսկ մինչ այդ, մինչեւ Տարոնի ժամանելը քաղաքապետարանի աշխատողները սկսեցին գալ, մոտեցան, թե՝ ինչ ա եղել, էդ որ մի սադրիչն ա տենց բան արել («սարդիչը», կրկնեմ, դեպքից առաջ եւ հետո, հանդիպումն էր նախապատրաստում):

Սրանցից փողկապավոր մեկը մի քանի րոպե հետո մոտեցավ, ցելոֆանե (!) տոպրակի մեջ ապարատս վերադարձրեց: Մեջից բոլոր ֆայլերը, (ինչը սպասելի էր) ջնջված էին:  Հարցնում եմ՝ բա ումի՞ց վերցրեցիք, ու՞ր են ոստիկանները՝ չգիտեն:

Մանրամասները՝ այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930