Լրահոս
Օրվա լրահոսը

Комсомольская Правда. «92-ամյա հայը Ուկրաինայում փնտրում է իր որդուն և առաջին կնոջը»

Ապրիլ 23,2013 21:11

 

92-ամյա նախկին ուսուցիչը որոշել է գտնել իր առաջին սիրուն: Գրում է «Կոմսոմոլսկայա պռավդա» թերթը:

 

Վարազդատ Սահակյանն իր տարիքում հրաշալի հիշում է 70 տարի առաջ տեղի ունեցած պատմությունը, հիշում է բոլոր այն մարդկանց անուններն ու ազգանունները ում հետ նա ծանոթացել է պատերազմի տարիներին: Միայն թե գյուղի անունը, որտեղ նրան թաքցրել էին գերմանացիներից, չի հիշում:

1941թ. պատերազմի ժամանակ շրջափակման մեջ ընկնելով՝ 20 տարեկան Վարազդատին հաջողվել էր փախչել Կիև: Նրան հայտնաբերել էին գյուղացի կանայք, օգնել էին թաքնվել ու ամեն օր հաց էին բերում:

«Ինձ փրկած կանանց մեջ էր նաև գեղեցկուհի Մարիան», – հիշում է Սահակյանը, – «Մենք սիրահարվեցինք ու որոշեցինք ամուսնանալ: Ոչ միայն ԶԱԳՍ-ում գրանցվեցինք, նույնիսկ ամուսնացանք տեղական եկեղեցիում: Մարիան ուրախությամբ համաձայնեց կրել իմ ազգանունը»:

Երբ Վարազդատն ի վերջո ընկավ գերմանացիները ձեռքը, կինն արդեն հղի էր: Սակայն հայրն այդպես էլ չկարողացավ տեսնել որդուն: 1943թ. նրան ուղարկեցին Պուլավ (Լեհաստան) համակենտրոնացման ճամբար: Հետո հայկական լեգիոնի կազմում նա Ֆրանսիայում պարտիզանություն էր անում: Իսկ 1946թ. վերադարձավ Հայաստանի իր հայրենի գյուղը:

Մարիան Վարազդատին նամակներ էր գրում՝ պատմելով, թե ինչպես է մեծանում իրենց տղան: Սակայն Վարազդատը նամակներին չէր պատասխանում, քանի որ պատրաստվում էր աքսորի և չէր ուզում վտանգի մատնել կնոջն ու երեխային: «Աքսորի ժամանակ հայրս նորից ամուսնացավ», – պատմում է Վարազդատի երկրորդ կնոջից ծնված աղջիկը, – «Բայց նա միշտ հիշում էր առաջին կնոջն ու որդուն»:

70 տարի անց իր հարազատներին փնտրել Վարազդատին համոզել են իր երեխաները: Նրանք դիմել են «Սպասիր ինձ» հաղորդմանը ու փորձել քարտեզի վրա գտնել գյուղը, որտեղ թաքնվել էր նրանց հայրը:

«Սպասիր ինձ» հաղորդմանը ելույթ ունենալուց հետո Լուբենսկ շրջանի բնակիչները գործի են անցել Վարազդատին օգնելու համար: Լուբանսկի՝ որովհետև այդ անվանումը իրեն ծանոթ թվացող անվանումներից մեկն է:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930