Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «ՀՀԿ-ի տղերք, խելքներդ գլուխներդ հավաքեք, մեզնից դուխով չեք կարող լինել»

Ապրիլ 23,2013 20:44

«Կրիմինալ Հայաստանը գնում է  ընտրությունների: Երեկ հանցագործություններով էր լեցուն, այսօր՝ մարդասպանություն Գյումրիում»,- այսօր Արաբկիր համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հավաքվածներին այսպես ողջունեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Հետո նա հավաքվածներին պատմեց, որ երեկ Աջափնյակում գոնե չորս անգամ խոչընդոտել են ՀԱԿ ակտիվիստների աշխատանքը.  «ՀՀԿ-ի ոհմակները հարձակվել են մեր երեխեքի  վրա: Քսան երեսուն  տղամարդ կոչվածներ հարձակվել են ջահել զույգի վրա: Կինը փորձել է երեսուն վայրենիներից պաշտպանել իր ամուսնուն, ինչի՞ համար, որ օրենքով սահմանված կարգով բուկլետներ են բաժանո՞ւմ, քարոզում են այն թիմին, որի մասնակիցն են: Բացահայտ ասում են, որ ՀՀԿ-ի շտաբի տղերքն են, դա իրենց գեղն է, իրենց թաղը: Ու սա պաշտպանվում է իշխանության կողմից: Ես իմ անունից եմ ասում՝ ՀՀԿ-ի տղերք, խելքներդ գլուխներդ  հավաքեք, ձեր վայրենի մեթոդները ձեզ պահեք: Մեզնից ուժեղ, դուխով չեք կարող լինել»:

Նրա խոսքերով, իշխանությունները գործի են դրել կեղծիքի ողջ պահեստը. «Անձնագրեր են բերում, մարդկանց են վախեցնում, ստիպում են մարզերի բնակիչներին գրանցվել Երեւանում, եթե ոչ՝  սպառնում են: Միայն նախագահական ընտրություններից հետո ընտրացուցակներում 18.000 մարդ է օդից ավելացել…բացի այդ  կիրառվում են նաեւ, ըստ իրենց, արդյունավետ բռնության մեթոդները»:

Պարոն Մանուկյանը ՀՀԿ-ին կոչ արեց արդար մրցել իրենց հետ. «Ընդամենն ասում ենք՝ եկեք արդար մրցեք: Ո՞վ է ասում,  որ կուսակցություն չեք, ձեր ասելիքը չունե՞ք,ասեք, ի՞նչ է եղել: Ձեր  Տարոնին գովերգեք, իր  բազմամիլիոնանոց ունեցվածքը գովերգեք, ցուցադրեք իր հարստությունները, թե ոնց  էս երեք տարվա մեջ էդ ջահել, հրաշք տղեն միլիարդների տիրացավ:  էս ինչ բարձր է Հայաստանի աշխատավարձը, որ աշխատավարձով չորս հինգ տարվա ընթացքում կարող է մի քանի միլիոն կուտակել»:

Պարոն Մանուկյանը  կարծում է, որ Երեւանում կեղծիք անելը շատ դժվար է դարձել.«Վերջին ընտրություններին երեւանցին նամուսով է քվեարկել: Րաֆֆին ռեալ հաղթել է, երեւանցին եկել քվեարկել է՝ անկախ նրանից, թե ճնշել են, վախեցրել են, փող են տվել, ժեկի պետն է եկել , դատախազն է եկել: Հիմա հրաշալի շանս կա՝ մի քվեաթերթիկով գալ ու Սերժի քթին խփել ու ասել՝ դու Հայաստանը դատարկող մարդ ես, քեզ չի կարելի կողմ քվեարկել, քեզ պետք է մերժել» :

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930