Ուպուգունդայի հայկական գերեզմանոցը պետությունը կատարյալ անուշադրության է մատնել: Թեպետ այն ներառված է հնագիտական հուշարձանների ցուցակում, սակայն վերանորոգման ուղղությամբ ոչ մի քայլ չի արվում: Գրում է «Հինդու» թերթը:
Երեքդարյա գերեմանոցի մեծ մասը պատված է աղբով և բեկորներով, տարածքում աճել է հաստ, վայրի բուսականություն: Իսկ մութն ընկնելուն պես այն վերածվում է հակահասարակական գործողությունների վայրի:
«Մենք պարբերաբար դիմում ենք իշխանություններին, որ մաքրեն: Բայց ոչ մի բան չի արվում, որպեսզի տարածքը համապատասխանի հիգիենայի պայմաններին», – ասում է տեղի բնակիչ Սուդհարշանը:
Թերթը գրում է, որ հայկական գերեզմանոցները և եկեղեցիները շատ կարևոր նշանակություն ունեն, քանի որ դրանք Հնդկաստանում հայերի ներկայությունը հաստատող միակ աղբյուրներն են: Տեղացիները կասկածում են, որ «հողի գողերը» աչք են դրել տարածքի վրա, որը գտնվում է խիտ բնակեցված վայրում (Ուպուգունդան Հիդերաբադ քաղաքի արվարձաններից է):
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ