Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ թեկնածու. «Դոմինգոն Բեգլարյանին տարավ, բերեցին այդ խեղճ տղային՝ Տարոնին»

Ապրիլ 23,2013 20:07

ՀԱԿ ավագանու թեկնածու, արաբկիրցի Զոյա Թադեւոսյանն այսօր Արաբկիր համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հորդորեց չքվեարկել ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանին:

«Այս ընտրությունները քաղաքական ընտրություններ են, այս ընտրություններում դուք ընտրելու եք ոչ թե քաղաքապետ, այլ՝ ավագանի: Մի’ հավատացեք ՀՀԿ-ի կողմից քարոզվող այն դրույթին, թե դուք ընտրում եք քաղաքապետ, եւ Տարոն Մարգարյանը լավ տղա է, ու դուք պետք է գնաք ընտրեք քաղաքապետ: Այդ օրը ընտրելու եք ՀՀԿ ավագանու ցուցակը:  Տարոնը պատահական դարձավ քաղաքապետ, նրան 2009-ին չեն ընտրել: Ընտրել են Գագիկ Բեգլարյանին, հետո Բեգլարյանին Դոմինգոն տարավ, բերեցին Կարեն Կարապետյանին, որը ցուցակի հինգերորդ թե վեցերորդ համարն էր:  Հետո Կարեն Կարապետյանը գնաց, տեսան ցուցակում էլ հարմար մեկը չկար, որ իրենց գողանալու գործընթացը ապահովեր, բերեցին այդ խեղճ տղային, խրեցին ճահիճի մեջ: Հիմա նա մինչեւ կոկորդը ճահիճի մեջ  խրված երիտասարդ է եւ ուզի չուզի ծառայելու է  այդ իշխանություններին: Նա, չհասկանալով, գուցե խելքը չի կտրում, ծառայում է այդ իշխանություններին, որովհետեւ 150 միլիոն դոլար քաղաքի բյուջեից ընդամենը մեկ միլիոնի տերն է դարձել, մնացածն ուտում են իր տերերը»:

Նրա խոսքերով, Տարոն Մարգարյանը ՀՀԿ-ի համար  ձեռնտու թեկնածու է. «Մերժեք ՀՀԿ-ի ցուցակը»,-կոչ արեց նա:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Աշխեն says:

    Տիկին Թադևոսյան, հարգելով ձեր տարիքը, կարող էի և չգրեի այս ամենը, բայց չեմ կարողանում անտարբեր անցնել նմանատիպ նյութերի կողքով։ Այո, մայիսի 5-ին ընտրում ենք Երևանի ավագանի, այլ ոչ քաղաքապետ, բայց մեր ընտրած ավագանին է նշանակելու քաղաքապետին, իսկ ՀՀԿ-ն արդեն հայտարարել է, որ իր թեկնածուն Տարոն Մարգարյանն է, ով վերջին 1.5 տարվա ընթացքում այնքան գործ է արել, որ ձեր նշած երկու քաղաքապետերը միասին վերցրած չհասցրեցին անել։ Հասկանում եմ, դուք տարիքով մեծ եք, չեք կարողանում ընդունել, որ քաղաքապետ կարող է լինել նաև 35 տարեկան երիտասարդ, բայց մի կողմ դրեք ձեր ամբիցիաները, և մի պահ կողքից նայեք թե այդքան երիտասարդ լինելով հանդերձ, ինչ ահռելի աշխատանք է նա արդեն արել։ Մի խոսքով, ձեր այս ելույթը շատ անտեղին էր, տիկին Թադևոսյան…

    • susanna says:

      Կներեք Աշխեն Ձեր տարիքը չգիտեմ, բայց որ երեսունհինգ տարեկան Տարոնը այդքան գործ անելով կարողացել է հսկայական հարստություն դիզել եվ ագահօրեն այդքան անշարժ գույքի տիրանալ, հաստատ ամբիցիաներից զուրկ չի լինի « խեղճ» քաղաքապետը : Էնպես որ Աշխեն գրելուց առաջ մտածում են. քաղաքապետը պետք է ողնաշար ու սկզբունք ունենա….հետեվությունը թողնում եմ Ձեզ: Ափսոսում եմ խժռվող Հայաստանը : Մեկ էլ մի բան. ագահները վերջում փոսում վառվում են :

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930