Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյանը՝ ՀՅԴ-ին. «Չի կարելի հասարակության մեջ բոլորին չափել սեփական արշինով»

Ապրիլ 23,2013 17:34

«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուքի» իր էջում պատասխանել է ՀՅԴ նախընտրական շտաբի այսօր տարածած հաղորդագրությանը: Մեջբերում ենք պատասխանն ամբողջությամբ:

«Մտքովս չէր կարող անցնել, որ ֆեյսբուքյան մի անմեղ գրառման ու հարցադրման ՀՅԴ ընկերները կարձագանքեն նախընտրական շտաբի մակարդակով ու մերժելի բառապաշարով: Որքան էլ ՀՅԴ ընկերները դրանում նշում են, թե ՀՅԴ-ը քաղաքական կուսակցություն է /բարեբախտաբար, ես էլ այդպես եմ համարում/, գռեհիկ այդ արձագանքը, մեղմ ասած, «տղայական» մակարդակում է` համեմված ոչ քաղաքական լեքսիկոնին հատուկ ձեւակերպումներով:

ՀՀԿ ներկայացուցիչ Նաիրա Նահապետյանի կողմից իրենց ուղղված անուղղակի մեղադրանքին /որ ՀՅԴ-ի հետ կապ ունեցող «Նիկոլ Դուման» ԱԿ-ն է թուջե նստարանները թանկ գնահատում, եւ եթե այլ կուսակցություն առաջարկի ավելի էժան, ապա քաղաքապետարանը կգնի էժան առաջարկը/ պատասխանելու փոխարեն ՀՅԴ ընտրական շտաբը նախընտրել է վերլուծել ինձ: Դա միայն ճաշակի եւ ընտրության հարց չէ. հավանաբար դժվար է պատասխանել ՀՀԿ-ականի մեղադրանքին, եւ շատ ավելի հեշտ է ցեխ արձակել իմ ուղղությամբ: Իրենց իրավունքն է, բայց նաեւ պետք չէ նեղվել նստարանների գնի հետ կապված քննադատությունից, անկախ նրանից` ՀՅԴ-ը կամ նրան հարող որեւէ ընկերություն ինչպիսի եւ ինչքան առնչություն ունեն նստարանների` ֆորմալ հայտարարվող գնի հարցում:

Ֆեյսբուքում գրառում կատարելիս գրեթե համոզված էի, որ ՀՅԴ-ը անպայման կհերքի մեղադրանքը: Մինչդեռ դրա փոխարեն վիրավորանքների տարափ է տեղում իմ գլխին… Նման պահվածքի դեպքում ազնիվ չէ խոսել այլոց կողմից պատվեր կատարելու մասին, եթե բավականին կոպտորեն շրջանցվում է հարցը, ու վիրավորանքներ հասցվում ՀՀԿ-ականի ակնարկից ծնված հարցը հղողի ուղղությամբ:

Չեմ իջնելու այդ մակարդակ: Չեմ արդարանալու ու ապացուցելու «որեւէ պատվերի բացակայություն», քանի որ ես երբեք այդ դաշտում չեմ եղել: Ինձ երբեք եւ ոչ մեկ չի հանձնարարել, չի խնդրել անել որեւէ հայտարարություն որեւէ թեմայով, եւ չի կարելի հասարակության մեջ բոլորին չափել սեփական արշինով:
ՀՅԴ-ին չեմ համարել ու չեմ էլ համարելու մրցակից այս ընտրություններում, մաղթելու եմ միմիայն հաջողություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930