News.shanttv.com-ը վկայակոչելով վրացական լրատվամիջոցները՝ հայտնում է. «Ապրիլի 25-ին առավոտյան ժաը 8-ից մինչև 18-ը կդադարեցվի Վրաստանի տարանցմամբ ռուսական գազի մատակարարումը Հայաստան: Այդ մասին տեղեկատվություն է տարածել Վրասատնում ռուսական գազի տարանցման օպերատոր վրացական ընկերությունը:
Գազի մատակարարման ժամանակավոր դադարը պայմանավորված է Վրաստանի Գարդաբանիի շրջանում գազատարի վերանորոգման անհրաժեշտությամբ: Աշխատանքի ավարտից հետո կվերականգնվի Հայաստան ռուսական գազի մատակարարումը»:
Լուսանկարը՝ Asbarez.com-ից