Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր Քոքոբելյանի գնահատմամբ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի շարժումը շարժում չէ

Ապրիլ 23,2013 17:01

Aravot.am-ը ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանից հետաքրքրվեց՝ ինչո՞վ կավարտվի Րաֆֆի Հովհաննիսյանի այս շարժումը Ձեր դիտարկմամբ: Նա պատասխանեց. «Մեր դիտարկմամբ՝ դա շարժում չի, թողնենք հիմա սա, էլի, խոստանում եմ՝ առաջիկայում կխոսեմ»:

Մեր հարցին, թե ի՞նչը խանգարեց ընդդիմությանը, որ համախմբվեն ավագանու ընտրություններում, որովհետեւ նախապայմաններ կային միավորման՝ պարոն Քոքոբելյանն ասաց. «Ես զգում եմ, որ ընդդիմությունը գաղափարական առումով կարող է միասնական հանդես գալ, բայց խիստ անհրաժեշտ եմ համարում, որ ռեալ ընդդիմություն ներկայացնող քաղաքական ուժերը հնարավորություն ունենային վեր կանգնել անձնական ամբիցիաներից եւ կոնկրետ խնդրի շուրջ համախմբվել՝ կոնկրետ խնդիր լուծելու առումով: Իսկ իրատեսական չեմ համարում տարբեր գաղափարներին ու մոտեցումներին՝ մեկ պլատֆորմով հանդես գալը: Դա զուտ քաղաքագիտական առումով էլ անկարելի եմ համարում»:

Մեր դիտարկմանը, որ բոլոր ընդդիմադիր ուժերն ասում են՝ պայքարում ենք ռեժիմի դեմ, եւ խնդիրը բոլորի կարծես նույնն է՝ Խաչատուր Քոքոբելյանը արձագանքեց. «Այսօր շատ հումորիստական է դարձել խոսել նման բաներից՝ ռեժիմի դեմ եւ այլն: Ես կարծում եմ, ոչ միայն հռետորաբանությամբ է պետք դա անել, այլ կոնկրետ գործողություններով եւ ամենօրյա աշխատանքով: Ցավոք սրտի, թող ինձ ներեն մեր ընդդիմադիր գործիչները, բայց ընդդիմադիրներից շատ շատերը, այդ թվում նաեւ քաղաքական ընդդիմադիր ուժերը, գործում են ընտրությունից ընտրություն եւ միայն ընտրություններն են համարում հնարավորություն՝ իրենց արտահայտման կամ ինչ-որ բանի հասնելու: Եվ կարծում եմ, հենց այդ ռազմավարության սխալ լինելու հանգամանքն է, որ այսօր Հայաստանում ընդդիմությունն այդքան ուժեղ չէ եւ այս իրավիճակը, որ այսօր ստեղծվել է, այդ առումով մենք՝ ընդդիմադիրներս պետք է նաեւ մեր մեղավորության չափն իմանանք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Gagik says:

    Խաչատուր Քոքոբելյանը մոռանում է ում շնորհիվ է ազգային ժողովում:
    Կողքից քննադատելն ամենահեշտ գործն է:
    Եթե կարող ես մի բանով օգնի:

  2. Կարեն says:

    Խաչատուր Քոքոբելյանն իր ու իր թիմի անդամների տքնաջան աշխատանքի շնորհիվ ընտրվել է որպես պատգամավոր։ Իսկ օգնելու ժամանակ արժանացավ Րաֆֆու անմարդկային ու կեղծ քննադատությանը, անձնական վիրավորանքին։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930