ՀՀ ոստիկանության պետական պահպանության գումարտակի և ներքին անվտանգության վարչությունների աշխատակիցների միջոցով նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2013թ. ապրիլի 22-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով և 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Նախաքնությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Մեսրոպ Հունանյանը խաբեության եղանակով ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության Վարդենիսի պահպանության բաժանմունքի դասակի ջոկի հրամանատար, ոստիկանության ենթասպա Արտակ Հովհաննիսյանից առանձնապես խոշոր չափերի գումարը հափշտակելու դիտավորությամբ, վերջինիս սպայական կոչում հատկացնելու համար պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով 2012թ. նոյեմբերին պահանջել է 8000 ԱՄՆ դոլար: Մեսրոպ Հունանյանն Արտակ Հովհաննիսյանից ստացել է որպես կաշառք տված գումարի մի մասը` 4000 ԱՄՆ դոլարը, որն էլ խաբեությամբ հափշտակել է:
Նույն օրը կաշառք տալու պատրվակով առանձապես խոշոր չափերով խարդախության փորձ կատարելու կասկածանքով Մեսրոպ Հունանյանը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հ Ա Տ ՈՒ Կ Ք Ն Ն Չ Ա Կ Ա Ն Ծ Ա Ռ Ա Յ ՈՒ Թ Յ ՈՒ Ն