Լրահոս
Օրվա լրահոսը

Մանուկ Սուքիասյան. «Քաղաքապետարանն իր առջեւ ամբիցիոզ ծրագրեր չի դնում» (Տեսանյութ)

Ապրիլ 23,2013 16:51

«Քաղաքային ավագանին նախորդ տարվա դեկտեմբերի 26-ին նոր տեղական տուրք է հնարել տնտեսվարող սուբյեկտների համար: Այն սրճարանները, թեյարանները, հացատները, որոնք գործում են կենտրոնում, այսուհետ հանրային սննդի համար որոշակի տեղական տուրք պետք է վճարեն, բայց սովորաբար այս հաստատությունները ալկոհոլի վաճառքի համար առանձին տուրք էին վճարում, ծխախոտի համար էլ՝ առանձին: Դեկտեմբերի 26 -ին որոշում է կայացվում, որը 3 օր անց ուժի մեջ է մտնում եւ մարդիկ տոներից հետո վերսկսելով իրենց աշխատանքը՝ չակերտավոր  հաճելի անակնկալի են գալիս: Դրանք բավականին անցանկալի գումարներ են: Այս մարդիկ քնից վեր են կացել ու որոշել նոր տուրքեր սահմանել, իսկ մենք առաջարկում ենք խստացնող, ավելացնող կամ՝ նոր հարկատեսակների դեպքում դա անել 3 տարին մեկ անգամից ոչ շուտ ու դրա գործողությունը պետք է մեկնարկի որոշման կայացումից առնվազն 6 ամիս անց: Այսինքն՝ նախորդ տարվա հունիսին ընդունված որոշումը հունվարից նոր կարող է ի կատար ածվել»,- Aravot.am-ի հետ զրույցում խոսելով սննդի կետերի համար սահմանված նոր տուրքի մասին, ասաց «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ավագանու թեկնածու Մանուկ Սուքիասյանը:

Սուքիասյանի խոսքով՝ չի բացառվում, որ այս տարվա դեկտեմբերին էլ քաղաքային ավագանին մի նոր տուրք հնարի եւ տնտեսվարողը պարտավոր  լինի  ի թիվս իր ուղղակի հարկային պարտավորությունների, նաեւ նոր տեղական տուրքեր վճարի: Սակայն այս պարագայում հարց է առաջանում՝ «բա որ այդքան նոր տուրքեր եք սահմանում ու դրանով ավելացնում Երեւանի բյուջեն, ինչու այդպես էլ ոչ մի լուրջ խնդիր լուծում չի ստանում, բացի այդ նստարաններից, ծաղիկներից … Այսինքն ստացվում  է՝ անգամ բյուջեի ավելացման դեպքում, միեւնույն է՝ ավելի ամբիցիոզ ծրագրեր քաղաքապետարանը իր առջեւ չի դնում»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ PanArmenian Photo-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930