Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է պատասխան տալ զինվորի կյանքի համար

Ապրիլ 23,2013 16:46

Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների մայրերը դժգոհ են պաշտպանության նախարարի վերանշանակմամբ:

«Չնայած մեր պաշտպանության նախարարը շատ գոհ է իր բանակից, չեմ ասում բանակի ուժից, մենք էլ գիտենք, որ մեր բանակն ուժեղ է: Բայց մեր բանակում ոչ կանոնադրական հարաբերություններում ամեն տարի մի քանի տասնյակ զինվոր է սպանվում եւ այս նախարարի պարագայում, չեմ կարծում, որ որեւէ բան կփոխվի… Ամբողջ թողտվությունը, խայտառակ վիճակը վերեւից է»,- ասաց Արտակ Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը:

Տիգրան Օհանջանյանի մայրն էլ` Գոհար Սարգսյանը շարունակեց. «Այսօր նախարարը միայն զինվորին տանելու, զորակոչելու տերն է, իսկ պատասխանատվության հարցում ասում է` դիմեք դատախազություն»:

«Ձեր տղաներին սպանել են, մենք հանձնել ենք դատախազությանը, ես ինչ անեմ, նախարարն ինձ անձամբ ասաց»,- հավելեց Հ. Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930