Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Մարտիրոսյան. «Տեսնենք գիշերն ինչ կլինի…» (Տեսանյութ)

Ապրիլ 23,2013 16:23

«Հաքերային ոլորտում «սեզոնային սրացումներ» կան»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում ասաց մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Որքան էլ տարօրինակ է, թուրքերը մինչ այս պահն ակտիվ չեն: Տեսնենք գիշերն ինչ կլինի, որովհետեւ պահը հարմար է»,-հավելեց նա:

«Թուրքերը մի քանի տարի է, ինչ հայկական կայքերի վրա հարձակումներ գործելուց բացի, կոտրում են այլ երկրների կայքեր եւ քարոզչական պաստառ տեղադրում: Դա տարօրինակ է, որովհետեւ պաստառները թուրքերենով են եւ այլ մարդկանց համար անհասկանալի: Պաստառների հիմնական բովանդակությունն է` «մի հավատացեք հայերին», «ոչ մի ցեղասպանություն չի եղել», «իրականում հայերն են թուրքերին կոտորել»: Նրանք միֆ են տարածում, թե կես միլիոն թուրք է սպանվել: Միայն նախորդ տարի մի քանի հազար կայք էին կոտրել` իրենց «ասելիքը» տարածելու համար: Բայց դա մեր օգտին է աշխատում, որովհետեւ պատկերացրեք` միջին ինդոնեզացին զարթնում եւ տեսնում է, որ իր կայքը կոտրել են եւ հահոյանքները Թուրքիային է ուղղում»,-տեղեկացրեց փորձագետը:

Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ «նախկինում թուրքերը հարձակում էին գործում ցեղասպանության թեմային առնչվող կայքերի վրա, իսկ վերջերս նման հարձակում չի եղել. «Գուցե հիմա ուշադրություն են դարձնում պաշտպանվածությանը»:

Մարտիրոսյանը նշեց,  որ հարձակումների հիմնական թիրախ են հանդիսանում պետական եւ լրատվական կայքերը. «Մի քանի հաջողված հարձակում կա, ինչը մտահոգիչ է: Լրատվական կայքերի վրա հարձակումը հասարակական անվտանգության խնդիրներ կարող է առաջացնել»:

Ինչ վերաբերում է պետական կայքերին, Սամվել Մարտիրոսյանի փոխանցմամբ` 2009թ-ից պետական կայքերն Ազգային անվտանգության ծառայության պահպանության տակ են, եւ հաջողված հարձակման մասին ոչ մի տեղեկատվություն չի եղել, չնայած ադրբեջանցիները մի քանի փորձ արեցին. «Երբ վերջին մի քանի ամիսների ընթացքում հայերը կոտրեցին որոշ նախարարությունների կայքեր, ադրբեջանցիները փորձեցին ապատեղեկատվություն տարածել, թե իրենք հայկական պետական կայքեր են կոտրել, մինչդեռ նման բան չի եղել: Իսկ ԼՂՀ պետական կայքերը լուրջ խնդիր ունեն, որովհետեւ հաճախ են կոտրվում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930