Նա վստահեցնում է, որ Երեւանի ավագանու ընտրություններում սատարելու է ընդդիմությանը
Aravot.am-ը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանից հետաքրքրվեց, թե Երեւանի ավագանու ընտրություններում ինքն ո՞ւմ է սատարում: Նա պատասխանեց. «Պաշտոնապես որեւիցե թեկնածուին պաշտպանելու մասին առայժմ խոսք չի գնում, այդ հարցը դեռ պետք է քննարկենք կուսակցության վարչությունում: Բայց ակնհայտ է, որ մենք մեր աջակցությունը պետք է ցուցաբերենք ընդդիմությանը»:
Մենք փորձեցինք ճշտել՝ ընդդիմություն ասելով ո՞ւմ նկատի ունի պարոն Քոքոբելյանը՝ ՀԱԿ-ի՞ն: Նա պատասխանեց. «Առայժմ այդքանով բավարարվեք, էլի, որովհետեւ դա դեռ հարց է»:
Մեր հարցին՝ անձնական համակրանք ունե՞ք որեւէ թեկնածուի նկատմամբ, որը կապ չունի կուսակցության վարչության որոշման հետ՝ նա պատասխանեց. «Անշուշտ: Կարծում եմ այդ մասին առաջիկայում առիթ կունենամ բարձրաձայնել, որովհետեւ մինչ այդ ուզում եմ մեր վարչության տեսակետն էլ հնչեցվի, նոր իմ անձնականը, որովհետեւ չեմ բացառում, որ չհամընկնի, անկեղծ եմ ասում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ