Մալդիվների ոստիկանությունը հանրությանը խնդրել է որևէ տեղեկություն տալ Գոդազին Սարգսյանի գտնվելու վայրի մասին: Ֆրանսիայի քաղաքացի Սարգսյանը «Արթուր եղբայրների» Մալդիվներում գրանցված կազմակերպության գործընկերներից է: Հայտնում է «Հավիրու» պարբերականը:
Մարգարյան և Սարգսյան Արթուրները, մեղադրվելով Քենիայում մի շարք հանցագործությունների մեջ, տեղափոխվել էին Մալդիվներ, որտեղ հոկտեմբերին հիմնել էին «Artur Brothers World Connections» ընկերությունը: Ընկերության բաժնետերերից են երկու ֆրանսիայի քաղաքացի և մեկ տեղացի:
Նախագահականից հայտնել էին, որ նախագահը և համապատասխան մարմինները փորձում են պարզել, թե արդյոք անօրինականություններ տեղի չեն ունեցել «Արթուր եղբայրների» երկրում գտնվելու ժամանակ:
Իշխանությունները Արթուրներից պահանջել էին լքել երկիրը, երբ լրանա վիզայի ժամկետը: Պատկան մարմինները հայտնել են, որ Արթուր Սարգսյանը լքել է երկիրը մարտի 31-ին, սակայն տեղյակ չեն՝ լքել է արդյոք երկիրը Արթուր Մարգարյանը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ