«Վստահում եմ, որ իր կողքին եմ»,- երեկ Aravot.am-ի հարցին՝ վստահո՞ւմ եք Տարոն Մարգարյանին, որպես քաղաքապետ, ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը, որը Կենտրոն համայնքում ներկա էր Երեւանի ավագանու՝ ՀՀԿ-ի քարոզարշավին:
Պարոն Նուշիկյանը դիվանագիտորեն շրջանցեց մեր հարցը՝ կիսո՞ւմ է ՀՀԿ-ականների կարծիքը, որ Տարոն Մարգարյանը վերջին 20 տարիների լավագույն քաղաքապետն է: Ասաց. «Ես համամիտ եմ, որ Տարոն Մարգարյանը ներկայիս ամենալավ քաղաքապետն է: Ամեն ժամանակ իր դրական ու բացասական քաղաքապետն է ունեցել: Այս ժամանակահատվածի ամենալավ քաղաքապետն է ու, կարծում եմ, մոտակա չորս տարիների ամենալավ քաղաքապետն էլ կլինի»:
Պարոն Նուշիկյանին խնդրեցինք, որեւիցե բացասական բան մատնանշել, որը կա եւ ինքը կցանկանար, որ Տարոն Մարգարյանը դա շտկի: «Բացասական չասեմ, բայց շատ հարցեր կան, որոնք լուծված չեն եւ ակնկալիք ունենք, որ դրանք կլուծվեն»,- ասաց պարոն Նուշիկյանը՝ մասնավորեցնելով, որ խնդիրները վերաբերում են վերելակներին, տանիքներին, վթարային շենքերին, տրանսպորտին եւ այլն:
Հետաքրքրվեցինք նաեւ՝ իր պատկերացմամբ, ինչո՞ւ են քաղաքական ուժերը համառ պայքար մտել Երեւանի քաղաքապետի պաշտոնի համար, մինչդեռ ոչ վաղ անցյալում ՀՀ նախագահի պաշտոնը չկարեւորվեց:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը չմասնակցեցին նախագահական ընտրությունների, բայց յուրաքանչյուրը յուրովի ցանկանում է վերցնել Երեւանի իշխանությունը: «Կդժվարանամ այդ հարցին իրենց կողմից պատասխանել: Իրենց հարցրեք»,- ասաց Գարեգին Նուշիկյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
տարոն մարգարյանը,՝ ղարաբաղա նախշուն բաջու ապուն բալան, նույն գողական թափթփուկն է,
ինչ որ նրա թիմակիցները: Մի պարզ օրինակ,՝ երբ Ավան կամ Մասիվ թող որևէ ընդիմադիր մտնի իր
թեկնածուի համար քարոզարշավ անցկացնելու,՝ գլուխը վրայից կպոկեն: Օրինակները բազմակի են:
Աջափնյակի դեպքը փաստ է, որը նորմալ երկրում րոպեների ընթացքում այդ դուրսպրծուկին
ձերբակալած կլինեին, որը գլխի վնասվածք էր հասցրել ընդիմադիր քարոզարշավի մասնակիցին: