Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արաբ գրողը հիշատակում է հայ ժողովրդի ցավն ու տառապանքը

Ապրիլ 23,2013 16:06

«Ապրիլի 16-20-ը Հայաստանում կազմակերպվեց պոեզիայի միջազգային փառատոնը, որի զարդն ու պարծանքն էր Ադոնիսը»,-այսօր Երեւանի պետական համալսարանում արաբ գրող Ադոնիսի հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը:

ԵՊՀ-ում «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սաների ջանքերով հնչեց գրողի բանաստեղծություններից կազմված կոմպոզիցիա:

Պրն Անանյանի խոսքով՝ արաբ գրողը ունի 20 գիրք, որոնք թարգմանվել են 30 եւ ավելի լեզուներով.

«Ադոնիսն աստվածատուր գուսաններ ունի, նա եզակի է՝ ստեղծել է իր դպրոցը գրականության եւ պոեզիայի համակարգով, Հայաստանում նա իր դպրոցի հետնորդները կունենա»:

Երեւանի պետական համալսարանի պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանի պնդմամբ՝ վերջին մեկ տարվա ընթացքում կազմակերպվել են բազում միջոցառումներ, որոնք հոգեհարազատ էին ուսանողի ոգուն եւ բուհի կոչմանը.

«Նմանատիպ հանդիպումները համալսարանում ձեւավորում են յուրահատուկ միջավայր, մթնոլորտ, որը միավորում է բոլորիս: Ես շատ եմ կարեւորում այս ամենը»:

Աշխարհահռչակ արաբ գրող Ադոնիսը մայր բուհ է այցելել Պոեզիայի միջազգային փառատոնի շրջանակներում.

«Զգացումներս կարող եմ արտահայտել միայն լռությամբ՝ լսելով այս բանաստեղծությունները, ես ինձ ավելի լավ ճանաչեցի, այսօր վերստին ծնվեցի: Դուք իմ երկրորդ եսն եք՝ ես ձեզնով կգոյանամ ու կամբողջանամ»:

Խոսելով ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի մասին, գրողը նշեց, որ վաղը մեծ երջանկությամբ կմասնակցի շքախմբի երթին դեպի Ծիծեռնակաբերդ, քանի որ հայ ժողովրդի ցավն ու տառապանքը նա միշտ հիշատակում եւ ապրում է.

«Իմ մեծագույն երջանկությունը հայերենն ու հայ գրականությունը ճանաչելու ցանկությունն է: Մարդու կարեւորությունը լեզվի եւ հոգու մեջ է: Մարդը կարող է մի քանի հայր ունենալ, բայց մայրն ու մայրենին միակն է, որպեսզի կարողանանք ժողովրդին լավ ճանաչել, պետք է առաջինը նրա լեզուն ճանաչել»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930